Դեկտեմբերի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների պարգևատրման արարողությունը:
«Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթը միտված է օժանդակելու մեր երկրի երիտասարդ մտավոր ներուժի խրախուսմանը` ի դեմս տաղանդավոր ստեղծագործող երիտասարդների, նպաստելու երիտասարդ գիտնականների տեսական և կիրառական նշանակություն ունեցող լավագույն նախագծերի բացահայտման միասնական համակարգի ձևավորմանը:
Գիտահետազոտական նախագծերը ներկայացվել են հետևյալ ուղղություններով՝ տեխնիկական գիտություններ, բնական գիտություններ, հումանիտար և սոցիալ-տնտեսական գիտություններ:
Յուրաքանչյուր ուղղությամբ սահմանվել է երեքական մրցանակ:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 1800000 դրամ: