Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կոտրել է ոտքի մատը, սակայն վնասվածքը նրան չի խանգարի մասնակցել Հարավային բևեռ արշավին:
«Արքայազն Հարին մի քանի շաբաթ առաջ կոտրել է ոտքի մատը: Նա չի պատմի, թե ինչպես, դա անձնական հարց է: Հարավային բևեռ արշավի վերաբերյալ կասկածներ չկան: Նա անպայման կգնա»,- Daily Mail-ը մեջբերել է Քլարենս-հաուսի ներկայացուցչի խոսքերը: Հարին երազում է արշավի մեկնել, մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս ոտքի մատի վնասվածքով որքան հնարավոր է երկար տանը մնալ: