Հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի և Երևանի գրողների միության կազմակերպած և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացված «ՆՈՒՌ» երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփումը: Միջոցառման շրջանակում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները, ինչպես նաև երիտասարդ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը կլինի: