Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, Քեմբրիջի արքայազն Գեորգը այսօր կնքվեց Սենտ Ջեյմս դղյակի Արքայական մատուռում: Գեորգը գահի երրորդ հավակնորդն է. պապից` Ուելսի արքայազն Չարլզից և հորից` Քեմբրիջի դուքս Ուիլյամից հետո: Արքայական ավանդույթով արքայազնին կնքում են Բուկինգհեմյան դղյակում, բայց Քեմբրիջի դուքսը և դքսուհին նախընտրել են գողտրիկ Սենտ Ջեյմսը:
Սենտ Ջեյմսում է Քեյթը հաղորդություն ստացել հարսանիքից առաջ, իսկ 1997-ին հենց այս մատուռում էր դրվել իշխանուհի Դիանայի դին` Վեստմինստերյան աբբայություն տանելուց առաջ: