Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Տեղի կունենա Education USA կրթական ցուցահանդես

Տեղի կունենա Education USA կրթական ցուցահանդես
22.10.2013 | 12:02

Նոյեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Education USA կրթական ցուցահանդեսը։ Ամերիկյան շուրջ 20 համալսարանների ներկայացուցիչներ անձամբ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին:

Ցուցահանդեսի այցելուները կտեղեկանան, թե կրթական որ հաստատություններն են առավելագույնս բավարարում իրենց պահանջներն ու նախասիրությունները:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ