«Վճարում ենք 100 դրամ» խումբը տարածել է հայտարարություն հոկտեմբերի 23-ին կայանալիք հերթական բողոքի ակցիայի մասին: «Մենք` ՀՀ քաղաքացիներս, որպես բողոքի նշան, և ի ցույց, որ քաղաքապետարանի անհիմն որոշումների քանակն արդեն դարձել է ծիծաղ առաջացնող:
Բոլորս հոկտեմբերի 23-ին` ժամը 18:00-ին, գնում ենք քաղաքապետարան, մեզ հետ տանելով խաղալիք ավտոմեքենաներ` կայանելու Երևանի քաղաքապետարանի առջևի ավտոկայանատեղիում և մեր անհանդուրժողական վերաբերմունքը ցույց տալով անհիմն, ապօրինի որոշումներին ու պահանջներին»: