Հնդիկ Միլապ Դուրվի ձեռքը գետն անցնելիս օձը կծել է: Բարկացած Դուրվը շրջվել է ու այնպես է կծել օձին, որ նա երկու կես է եղել: Օձի հետագա ճակատագիրը պարզ է, Դուրվը այժմ հիվանդանոցում է, թեպետ սողունը թունավոր չի եղել: Փաստը հրապարակած The Wall Street Journal –ը հաղորդում է, որ Հնդկաստանում տարեկան 50000 մարդ է մահանում օձի խայթոցից, բայց առաջին դեպքն է, երբ օձը մահացել է մարդու խայթոցից: