Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում, վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը, ծնողների մահից հետո, ապրում է միայնակ: Վարդանի սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է: Թեև նրան այդպես էլ չի հաջողվում իրականացնել իր երազանքը`այն է վաճառել իր աշխատանքները, սակայն չի հուսահատվում ու շարունակում է քանդակել: Նրա կիսաքանդ տունը այնքան խոնավ է, որ անգամ հեռուստացույցն է շարքից դուրս եկել և նա աշխարհի անցուդարձին հետևում է միայն ռադիո լսելով:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը հաշմանդամություն ունեցող միայնակ գյումրեցի երիտասարդի դժվար ապրելակերպի մասին Է: