Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում ծնելիությունը երկու անգամ անկում է ապրել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։
«Մենք արդեն 12 տոկոսից ավելի ծերացած ազգաբնակչություն ունենք և պատկանում ենք ծերացող ազգաբնակչություն ունեցող երկրներին։ Այն կանխատեսումներով, որ այսօր գոյություն ունեն, մոտավորապես 2020-2024թթ-ին մեր 60-ից ավելի տարիք ունեցող ազգաբնակչության թիվը կհասնի մոտ 20 տոկոսի, ինչի հետևանքով մեր երկրի բնակչությունը կհամարվի ծերացած»,-ասել է նա`հավելելով, որ ամեն տարի Հայաստանից հեռանում է բնակչության շուրջ 1 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է մեր երկրի բնակչության հետ համեմատած։