38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կիևում անցկացվեց առաջին գեյ-շքերթը

Կիևում անցկացվեց առաջին գեյ-շքերթը
25.05.2013 | 23:52

Այսօր Կիևի և Ռուսաստանի մայրաքաղաքներում անցկացվել են համասեռամոլների աջակիցների չարտոնված ակցիաներ։ Կիևում մոտ 100 համասեռամոլ ակտիվիստներ հավաքվել էին միջոցառման, որը նրանք անվանել են առաջին գեյ-շքերթն այս քաղաքում։ Նրանք անցել են Կիևի կենտրոնական փողոցներով՝ ոստիկանների և լրագրողների ուղեկցությամբ։
Կիևում օրվա ընթացքում ձերբակալվել են համասեռամոլների շարժման մի քանի ընդդիմախոսներ։ Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 40-ի, վերջիններս և միասեռականներ են, և նրանց դեմ պայքարողներ։
«Սա կարելի է անվանել պատմական իրադարձություն, մենք մեզ զգում ենք որպես իրավահավասար քաղաքացիներ, ում իրավունքները պաշտպանված են»,- Կիևում ասել է երթի կազմակերպիչներից Օ. Սեմյոնովան։

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ