22.06.2014|
11:55
«Այսօրվա ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի ղեկավարությունը բազմիցս խախտեց կանոնակարգ օրենքը` սահմանափակելով պատգամավորների իրավունքները: Ոչիշխանական ուժերը փորձեցին կասեցնել առանց հանրային քննարկումների խորհրդարանին պարտադրված մի շարք վիճահարույց օրենքների փաթեթների քննարկումը: Այս օրակարգում ներառված էր նաև ժողովրդի կողմից մերժված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը խարխլում է մեր պետության դիրքերը: Մենք հայտարարում ենք, որ քվեարկությունն անվավեր է, դատապարտում ենք այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ շարունակելու ենք պայքարել օրենքի դեմ»: Քառյակի համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ ոչիշխանական ուժերի համատեղ հայտարարությունից ընթերցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: