29.12.2013|
15:49
Ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ՝ ԱԺ տարբեր պատգամավորներ տարվա ընթացքում հանդես եկան լրագրողներին ուղղված հյութեղ պիտակավորումներով և հայհոյանքներով, որոնք մեջբերելը նպատակահարմար չենք գտնում: Եվ չնայած սրան, ԱԺ նախագահի տարեվերջյան հանդիպումը լրագրողների հետ մարդաշատ էր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, նա մի շարք լրագրողների պարգևատրեց ԱԺ աշխատանքները բարեխիղճ լուսաբանելու համար: