Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 
  • Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ

    Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ

    17.05.2019| 01:42
    Ձեռքիս «Հայրենիք» միության 2018 թ. տարեկան հաշվետվությունն է՝ գունավոր տպագրությամբ, կառուցված, հիմնակառուցված շինությունների լուսանկարներով: Այդ յուրօրինակ գիրք-հաշվետվությունում մանրամասն հիշատակված են նվիրատուների անունները, նրանց հատկացրած գումարների չափերը, և թե այդ գումարներով ո՛ր բնակավայրում ի՛նչ գործ է արվել: Հաշվետվության նպատակը նաև նոր աջակիցներ գրավելն է: Ծանոթանալով «Հայրենիքի» գործունեությանը՝ ուրիշներն էլ են կամենում ներդրում կատարել ի նպաստ հայրենիքի բարգավաճման:
  • ՈՒզում են Ղարիբյանը գնա՞, թե՞ Օրբելյանը մնա

    ՈՒզում են Ղարիբյանը գնա՞, թե՞ Օրբելյանը մնա

    16.05.2019| 19:46
    Օպտիմալացման ճանապարհին մշակույթի նախարարությունում կադրային վերաձևումներ են լինում: Իր դիմումի համաձայն հրաժարական տվեց մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը: Մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից ստանձնեց երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը:
  • Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով

    Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով

    16.05.2019| 17:30
    Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 18:30-ին «Նոյյան Տապան» գրախանութում: Արձակագիրն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը:
  • Առցանց համակարգով արդեն հայտագրվել է 8462 առաջին դասարանցի

    Առցանց համակարգով արդեն հայտագրվել է 8462 առաջին դասարանցի

    16.05.2019| 11:31
    Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, պաշտոնապես գործարկվել է: Ժամը 18:00-ի տվյալներով` առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13000 երեխաներից գրանցվել է 8462-ը:
  • Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայանում է մեկ նկարի ցուցադրությամբ ընտանիքի հավաքածուից

    Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայանում է մեկ նկարի ցուցադրությամբ ընտանիքի հավաքածուից

    15.05.2019| 11:12
    Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայանում է մեկ նկարի ցուցադրությամբ ընտանիքի հավաքածուից։ Նկարը երբևէ չի եղել ցուցադրված և ավելի քան 30 տարի գտնվել է Հայաստանից դուրս։
  • Կոնսերվատորիայի նոր ռեկտորը

    Կոնսերվատորիայի նոր ռեկտորը

    14.05.2019| 21:44
    Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը:
  • «Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»

    «Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»

    14.05.2019| 21:27
    Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-ից 13-ը կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մեկ հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի:
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում այսուհետև կներկայացնի Only Stage գործակալությունը

    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում այսուհետև կներկայացնի Only Stage գործակալությունը

    14.05.2019| 11:26
    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համագործակցությունն է սկսել երաժշտական միջազգային Only Stage գործակալության հետ։ Այսուհետև միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage գործակալությունը։
  • «Կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու»

    «Կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու»

    14.05.2019| 01:54
    «Կինոյի մասին» օրենք այդպես էլ չունեցանք. անվերջ մշակման փուլում է: «Հայֆիլմ» կինոստուդիան օդից կախված է. և՛ կա, և՛ չկա: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն անվերջ պայքարում է հանուն հայկական առաջին կինոստուդիայի վերածննդի (համենայն դեպս այլ բարձրաձայնումների գրեթե չենք հանդիպում): Լավ կինո ունենք, թե չունենք, դեռ վիճելի է:
  • Վասն «Ծնկան ծերին» ասացողի և նրա գրի

    Վասն «Ծնկան ծերին» ասացողի և նրա գրի

    14.05.2019| 01:53
    Մեր խելակորույս ժամանակների շիլաշփոթում, որտեղ մարդկային արժեքների և արժանիքների կշռանժարը նյութեղեն գանձ-ապրանքային մոլեռանդ կշռաչափի ճնշող ծանրությունից աներևակայելի և անկասելի ոստյուն է կատարել երկինքն ի վեր ու մխրճվել անկանխատեսելի և գերմշուշոտ տիրույթներում, երբ ռազմատենչության արնակարոտ և մահասփյուռ զինատեսակների մարտագլխիկները դիրքավորվել են նաև մարդու և հասարակությունների չարամիտ ուղեղներում՝ թիրախավորելով մարդասիրությունն ու խաղաղությունը և շարունակում են նորանոր դավեր որոճալ, ի հակադրություն այդ խառնիճաղանջ իրականության ի հայտ է գալիս աշխարհի քարտեզի վրա անտեսված գեղատեսիլ մի վայրից՝ ՀՀ Լոռվա Շնող գյուղից սերած և անկախության տասնամյակների պարտադրանքով մայրաքաղաքի հանրահայտ Վերնիսաժում խարիսխ ձգած արձակագիր-արծաթավաճառ Լևոն Ջավախյանը՝ իր ստեղծագործական հայտնություններով: