-
06.11.2019|
14:52
ԿԳՄՍ նախարարությունը այսօր առավոտից ԵՊՀ ուսանողների դասադուլի կապակցությամբ հայտարարել է. «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և դժգոհությունների, հայտնում ենք․
-
06.11.2019|
13:11
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներն ու հյուրերը մեծապես կարևորեցին այն փաստը‚ որ ՀՀ կառավարությունն աջակցում է դասական երաժշտությանը։
-
05.11.2019|
23:19
Այսուհետ ֆիլմերի հեռարձակման համար հեղինակները վճարվելու են հեղինակային իրավունքի համար։ Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստացել է խորհրդային տարիներից մինչև օրս ստեղծված ֆիլմժառանգության իրավունքը:
-
05.11.2019|
20:08
2019թ. նոյեմբերի 5-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Բալտրուշայտիսական մթնոլորտ էր՝ կայացավ Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան ամենամյա մրցանակաբաշխության ավարտական փուլը:
-
05.11.2019|
00:49
«Իրատեսի» զրուցակիցը ԱՆՆԱ ԵԳՈՅԱՆՆ Է: Հմայիչ արտաքինով, խորունկ աչքերով, թովիչ ձայնով ռուսաստանաբնակ հայուհին բազմաթիվ երկրպագուներ ունի վիրտուալ տարածքում, և ոչ միայն:
-
05.11.2019|
00:41
«Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ» իրադարձությունների զարգացումը հիմք է տալիս եզրակացնելու, որ Լուրյեի «Պատմական ազգաբանությունը» պատրաստվել է տվյալ մենագրությունը 1997 թվականին «Բաց հասարակության» ինստիտուտի աջակցությամբ հրատարակվելուց շատ ավելի վաղ, և նեցուկ է հանդիսացել Հայաստանում իշխանության բռնազավթմանը, անգլիական դիվանագիտության «արևելյան» ծրագրերի հետագա իրագործմանը:
-
05.11.2019|
00:22
Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող ՄԱՐԻՈ ԲՐՈՒՆԵԼՈՆ աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից է։ Նա նվագել է ամենահեղինակավոր նվագախմբերի՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ‚ Մյունխենի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ բազմաթիվ այլ կոլեկտիվների հետ և ամենահայտնի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի‚ Զուբին Մեթայի‚ Ռիկարդո Մուտիի‚ Կլաուդիո Աբադոյի ղեկավարությամբ։
-
05.11.2019|
00:20
Հրապարակի մետրոյի հարակից տարածքում ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ և 6000 դոլար ֆինանսավորմամբ իրագործված անհասկանալի ներկայացումը մի քանի օր է հանրության քննարկման ծիրում է։ Սակայն ամենավատն այն է, որ դրա մասին մտավորականությունը, մշակույթի ներկայացուցիչները մի բառ չեն ասում։
-
05.11.2019|
00:18
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակի» կայարանամերձ հատվածում օրերս մի քանի երիտասարդներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի ներկայությամբ «բեմադրել» էին «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, ինչն ուղեկցվել էր բախումներով՝ միջոցառման կազմակերպիչների և մի խումբ քաղաքացիների միջև:
-
05.11.2019|
00:15
Հեղափոխությունների ամենաբնորոշ հատկանիշներից է երևույթների, իրերի դասավորությունների շրջելիությունը: Իսկ շրջելիության աստիճանը չի կարող պակաս լինել 180 աստիճանից: