-
13.01.2020|
17:34
Կինոյի տան փոքր կինոսրահում հունվարի 15-֊ին, ժամը 19։00-֊ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմը։ Մուտքն ազատ է։ Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով:
-
11.01.2020|
18:44
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը 2019-ին ունեցել 7 նոր ներկայացում մեծ դահլիճում, 8 թատերական ընթերցումներ՝ փոքր դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:
-
10.01.2020|
19:17
Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Բաղրամյան 8 հասցեում (Հայկանուշ Դանիելյանի առանձնատան մոտ) կմեկնարկի իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով:
-
10.01.2020|
16:10
«Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը մեր քաղաքացիների ու զբոսաշրջիկների դրական ընկալեցին: Ամանորն ընտանեկան տոն է, ոգևորիչ է, որ շատերը գերադասել են այս տոնական օրերն իրենց ընտանիքի անդամների հետ անցկացնել մշակութային հաստատություններում»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
-
10.01.2020|
01:41
2018 թվականի օգոստոսի 10-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի խոշորագույն քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանը: 2019-ի դեկտեմբերի 2-ին նա կդառնար 100 տարեկան:
-
10.01.2020|
01:38
Հունվարի 8-ից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգների շարք է սկսել Եվրոպայում։ 8 համերգ՝ Եվրոպայի 5 երկրում (Գերմանիա‚ Ավստրիա‚ Մեծ Բրիտանիա‚ Չեխիա‚ Ռուսաստանի Դաշնություն)։ Տարածաշրջանային նվագախմբերից նման համերգային շրջագայություն ունեցել է‚ թերևս‚ միայն Մարիինյան թատրոնի նվագախումբը։
-
10.01.2020|
01:21
Հարգարժան բարեկամ Փարավոն Միրզոյան, ստեղծագործական արվեստանոցները պահպանելով որպես հասարակական կազմակերպություն, 3-րդ հանրապետության 1-ին նախագահը էապես վրիպեց։ Լիովին կիսում եմ մտահոգությունդ և փորձում եմ մեր մտահոգությունը վերածել գործընթացի, այն է` ստեղծագործական միությունների գործունեությունը համակարգել «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի տիրույթում։
-
10.01.2020|
01:13
«Իրատեսի» հյուրը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆՆ է: Նա վերջերս նշեց իր ծննդյան՝ 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Այս և այլ հարցերի է անդրադառնում մեր զրույցը:«Իրատեսի» հյուրը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆՆ է: Նա վերջերս նշեց իր ծննդյան՝ 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Այս և այլ հարցերի է անդրադառնում մեր զրույցը:
-
10.01.2020|
00:50
Եթե քննարկման առարկա դարձնենք հայկական արտադրության տրանզիստորներում մոլիբդենի բացակայության խնդիրը, ապա կարող ենք այսպիսի պատասխանատու եզրահանգման գալ. աշխարհում հզորագույնը համարվող խորհրդային կայսրությունը ձեռքից բաց էր թողել զարգանալու, մյուս երկրների կողքին համաքայլ առաջ շարժվելու իր նյութական հնարավորությունները, նրա գոյությունը մազից էր կախված, եթե հաշվի առնենք, որ ռազմական տեխնիկայի համար կարևոր էլեմենտներ ստեղծելու խնդիրը մնացել էր կիսագրագետ ու գործից անտեղյակ մարդկանց հույսին:
-
10.01.2020|
00:46
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպես կանոն, աչքի է ընկնում դիվանագիտական նրբանկատությամբ այս կամ այն քաղաքական իրադարձությունը, որևէ քաղաքական անձի գործողությունը կամ հայտարարությունը մեկնաբանելիս: Ասենք, նրան համբերությունից չհանեցին անգամ Վրաստանից, ՈՒկրաինայից հնչող բազմաթիվ հակառուսական նզովքները, անձնական վիրավորանքները. շարունակեց մնալ կոռեկտության սահմաններում: