-
27.02.2020|
19:23
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Քաջ Նազարը» նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։
-
27.02.2020|
14:44
Արցախի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.
-
26.02.2020|
19:58
Տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը‚ որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից‚ Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը‚ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք շարժում» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար‚ և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը‚ որի կատարումը նվիրվեց Էդվարդ Միրզոյանի կնոջ՝ Ելենա Միրզոյանի հիշատակին։
-
25.02.2020|
02:05
Ինչի՞ կարիք ունեն Երևանն ու երևանցին, նորացնու՞մ ենքԵրևանը, թե՞ կորցնում քաղաքի դիմագիծը: Արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ ճեպազրույցը մեր քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքաշինական, հասարակական խնդիրների մասին է:
-
25.02.2020|
02:02
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դժգոհությունների ալիք է սկսվել: Հիմնական պատճառը բուհի դասախոսներին սպասող մրցույթն է: «Մինչև հիմա նման բան չի եղել կոնսերվատորիայում, ինչու՞ է հիմա արվում, ո՞վ է մեզ քննելու» հարցերն առայժմ ավելի շատ կուլիսային են: Դժգոհությունը կհասունանա, թե կմարի, պարզ կլինի առաջիկայում: Թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-
25.02.2020|
01:44
1918 թ. հուլիսի 6-ին, ժամը 14։50-ին, ձախ էսէռներ Յա. Բլյումկինը և Ն. Անդրեևը մոտեցան Մոսկվայի Դենեժնի նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատանը: Մուտքի մոտ ցույց տվեցին Չէկայի վկայականները և հայտնեցին, որ ուզում են հանդիպել դեսպանի հետ: Դեսպան Վիլհելմ ֆոն Միրբախը նրանց ընդունեց, ներկա էին նաև խորհրդական Ռիցլերը և թարգմանիչ, լեյտենանտ Մյուլլերը:
-
25.02.2020|
00:51
Փետրվարի 22-ին Աշտարակ քաղաքում տոնահանդես էր։ Քաղաքի և շրջակա բնակավայրերի հավատացյալները ճամփա էին բռնել դեպի վերակառուցված Սուրբ Մարիանե եկեղեցի։ Արարողությունից ժամեր առաջ շատերը մոմ էին վառում եկեղեցում, շրջակայքը տոնականորեն զարդարված էր, առհասարակ արևոտ այդ օրը հագեցած էր հոգեպարար սպասումով։
-
24.02.2020|
18:16
Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական Տիկնիկային թատրոնում մարտի 3-ին և 4-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ըստ Օսվալդ Զագրադնիկի ներկայացման առաջնախաղը:
-
23.02.2020|
11:00
Արամ Խաչատրյանի թանգարանը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ, որոնցով փետրվարի 17-ին մասնակցեց Սոչիում տեղի ունեցող Յուրի Բաշմետի ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնին:
-
23.02.2020|
10:52
Հռոմում գտնված հինավուրց գերեզմանը ենթադրաբար քաղաքի հիմնադիր Ռոմուլոսինն է՝ փետրվարի 21-ին հաղորդել է France-Presse-ը: