ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Վահագն Դավթյան-100

Վահագն Դավթյան-100
18.10.2022 | 07:35

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Հերոսներն անմահ են» ծրագրի շրջանակում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված մեծն վարպետ, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի 100-ամյակին:
Միջոցառմանը կմասնակցեն Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի, Երևանի թիվ 40 դպրոցի, Սաղմոսավան համայնքի «Սաղմոսավան» պարի խմբի (գեղ. ղեկավար՝ Տաթև Ավագյան), Պատանեկության ստեղծագործական կենտրոնի «Նոստալգիե» խմբի (գեղ. ղեկավար՝ Ալլա Ամրոյան) սաները:


Կազմակերպիչ՝ Մանուշակ Ստեփանյան
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ
Մուտքն ազատ է
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105

Դիտվել է՝ 10765

Մեկնաբանություններ