ՈՒկրաինայում զբաղված Ռուսաստանի համար շատ դժվար է Կովկասում, բայց իրերը պետք է անվանել իրենց անուններով։ Ընկալելի և հրապարակային գնահատականի բացակայությունը մեր կողմից առաջ է բերում հայ հասարակության հիասթափությունը։
Ինչպես ուզում է գործելով՝ Ադրբեջանը և նրա հետևում կանգնած Թուրքիան, ըստ էության, լծակ են ստացել, որը սադրում է հակառուսական տրամադրությունների աճ դաշնակցային Հայաստանում, որի իշխանություններն իրենք էլ դեմ չեն Ռուսաստանի վրա բարդել բոլոր դժվարությունները, ներառյալ՝ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հարցում։
Մենք մոտենում ենք ճամբաբաժանին։ Թե ինչպես կզարգանան Հայաստանը և ռուս-հայկական հարաբերությունները, կախված է այն որոշումներից, որոնք պետք է ընդունվեն առաջիկայում:
Կոնստանտին Զատուլին