Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Վիլյամ Սարոյանը թուրքերի մասին

Վիլյամ Սարոյանը թուրքերի մասին
23.01.2022 | 14:03

1963-ին ականավոր գրողը Փարիզում հարցազրույց է տալիս մի հայ լրագրողի։ Վերջինս հարցնում է․ «Ճի՞շտ է, որ Պոլսի լրագրողներին ասել է․ «Ես թուրքերը չեմ ատեր»։
Սարոյանը պատասխանում է․
-Այո՛, ես չեմ կրնար ատել մարդ արարածը, բայց կ՛ատեմ տգիտութիւնը։ Տգիտութիւնն էր որ գործել տուաւ այդ բոլոր ոճիրները։


Երբ լրագրողը մատնանշում է, որ ջարդերի կազմակերպիչները տգետներ չէին, այլ Եվրոպայի համալսարանների շրջանավարտներ, գրողն արձագանքում է․
-Աւելի՛ գէշ։ Կը նշանակէ թէ անոնց տգիտութիւնը այնքան թանձր էր, որ Եւրոպայի լոյսն անգամ չկրցաւ ճեղքել։ Անոնք իրենց ոճրագործ տգիտութեամբ ուզեցին ջնջել մեզ, բայց չյաջողեցան։ Բայց շատ լաւ յաջողեցան ուրիշ բան մը։ Ու՞ր մնաց անոնց այն մեծ, հարուստ կայսրութիւնը։ Կը տեսնե՞ս թէ տգիտութիւնը ուր կը հասցնէ մարդը։ Գիտե՞ս ինչ դժբախտութիւն է աշխարհի ամենէն լաւ և հարուստ հողերով երկիրը ունենալ, բանակներ և պետութիւն ունենալ և մուրացկանի պէս ապրիլ, միշտ ձեռք բանալ ուրիշին։ ԱՔսկէ մեծ պատիժ կրնա՞յ տալ Աստուած ժողովուրդի մը։ Մեր ունեցածը լափեցին, մեր գաւառները մոխիր ըրին, բայց այդ ոճիրէն քառասուն տարի ետք, ահա մեր պզտիկ Հայաստանը որ կը ծաղկի, քարը պարտէզ կ՛ըլլայ, մեծ գիտուններ և մեծ արուեստագէտներ կը փայլեցնէ երկրագունդին վրայ։ Ա՛յս ալ պատիժ մըն է իրենց․ կո՛յր ալ ձևանան՝ չեն կրնար չտեսնել, թէ մենք ուր հասանք և իրենք ուր էին, ուր մնացին։ Կռուելու և վրէժ լուծելու պէտք չունինք, մեր պողպատէ կամքը բաւական է մեր հողերը մեզի դարձնելու․ կը բաւէ որ չմոռնանք Չարենցի խօսքերը, կարծեմ ըսած է․ «Ո՜վ հայ ժողովուրդ․․․»։ Մնացածը չեմ գիտեր, բայց կարծեմ շատ լաւ խրատ մըն է։

Դիտվել է՝ 11135

Մեկնաբանություններ