ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Երերույքի հետազոտություններն ամփոփող աշխատություն

Երերույքի հետազոտություններն ամփոփող աշխատություն
06.02.2021 | 11:32

2009-2016 թվականներին հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի՝ Երերույքում իրականացրած հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են արշավախմբի ղեկավար, Էքս-Մարսել համալսարանի հայագիտության դասախոս Պատրիկ Տոնապետյանի «Երերույք» գրքում:

Այս մասին տեղեկանում ենք Արմենպրես գործակալությունից։ Շնորհանդեսը տեղ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում։ Վերջիններս աջակցել են երկլեզու աշխատության հրատարակմանը։ Պատրիկ Տոնապետյանը նշել է, որ գիրքը կարող է հետաքրքրել և՛ գիտնականներին, և՛ հանրության լայն շրջանակին․ «Գրքում բավականին հետաքրքիր բացահայտումներ կան, բայց ամենակարևորն այն հանգամանքն է, որ առաջին անգամ Հայաստանի միջնադարյան հնագիտության ուսումնասիրություններում լուրջ ուշադրություն ենք դարձրել մի միջնադարյան գերեզմանոցի և հանգամանորեն ուսումնասիրել ենք այն: Յոթ տասնյակ գերեզմաններ ենք բացել որտեղից ոսկորներ ենք վերցրել, ինչի հիման վրա թվագրումներ ենք կատարել»։

Գրքի շնորհանդեսներ են նախատեսվում նաև Մարսելում և Փարիզում։

Դիտվել է՝ 4754

Մեկնաբանություններ