ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Որդան կարմ­րի երկ­րի եր­կուն­քը

Որդան կարմ­րի երկ­րի եր­կուն­քը
25.12.2020 | 01:04
«Երկ­նեց եր­կինք և եր­կիր,
Երկ­նեց և ծովն ծի­րա­նի,
Եվ ե­ղեգ­նի­կը կար­միր
Երկ­նեց ծո­վում ծի­րա­նի»։
«Վա­հագ­նի ծնուն­դը»

ՆԱ­ԽԵՐԳ ՏԱ­ՐԵ­ՎԵՐ­ՋՅԱՆ
Կար­միր ե­ղեգ­նի­կը, Հայկ Նա­հա­պե­տի ա­ղեղն ու նե­տը, Սա­սուն­ցի Դավ­թի Թուր կե­ծա­կին Հայ­կա­կան աշ­խար­հի քա­ղա­քակր­թա­կան նե­րու­ժի փայ­լա­տա­կում­ներն են։ 2020-ին փայ­լա­տա­կող հու­րը լքեց մեր լեռ­նաշ­խար­հը, բայց չէ՞ որ մեր երկ­րի եր­կն­քում եր­կունք էր, երբ աշ­խար­հը նոր էր զա­տել խա­վարն ու լույ­սը։
2020-ին մի պահ արևի ու լույ­սի խա­վա­րում ե­ղավ Հայ­կա­կան աշ­խար­հում. հա­յը սե­փա­կան ձեռ­քով վա­ռում էր հա­կա­հա­յե­րի ձեռ­քով թուր­քին նվի­րա­բեր­ված իր օ­ջա­խը, քա­նի որ ոտ­նիգ­լուխ ջլատ­ված եր­կի­րը դա­շու­նա­հար­վեց թի­կուն­քից։ Հա­կա­հա­յու­թյու­նը, այս­պի­սով, դեռ չի լքել մեզ։ Սա­կայն գա­լիք տա­րին պի­տի Հայ­կի ար­ծա­թե ա­ղե­ղը լա­րի, պի­տի Դավ­թի Թու­րը կայ­ծա­կի եր­կն­քում, երկ­րում (Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նում) վեր­ջա­պես հաղ­թի ՀԱՅ­ԿԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ։ Կհաղ­թի նաև կեր­պար­վես­տի լու­սե­րանգ զո­րու­թյամբ։

ՀՐ­ԴԵՀ ԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ՆՈ­ՑՈՒՄ. ՄԻ­ՆԱ­ՍԻ ՀՈՒՐ ԼԱ­ՎԱ­ՇԸ
1971-ին ա­ռեղծ­վա­ծա­յին հան­գա­մանք­նե­րում հր­դեհ­վեց հետ­սա­րյա­նա­կան շր­ջա­նի ա­մե­նահռ­չակ­ված նկար­չի՝ Մի­նաս Ա­վե­տի­սյա­նի ար­վես­տա­նո­ցը Երևա­նի կենտ­րո­նում, ոչն­չա­ցան շուրջ 100 կտավ­ներ։ Նկար­չի շուր­ջը հա­ճախ ան­տե­ղի աղ­մուկ էր փո­թորկ­վում, գա­վա­ռաբ­նույթ ձո­ներ­գեր էին ձուլ­վում, ո­րոնք զա­տում էին նրան իր գե­ղար­վես­տա­կան մի­ջա­վայ­րից՝ շուր­ջը հյու­սե­լով թաքն­ված, բայց մար­տա­շունչ նա­խան­ձի և ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան դեղ­նա­տերև դափ­նեպ­սակ­ներ։ Նկա­րի­չը դի­մա­նում և դի­մա­կա­յում էր, օր­նի­բուն լսե­լով դղր­դուն ա­ծա­կան­ներ, բայց թի­կուն­քին զգա­լով սուր սառ­նու­թյուն։ Մի­նա­սի, ինչ­պես յու­րա­քան­չյուր իս­կա­կան ար­վես­տա­գե­տի, հո­գե­կան ան­դորրն ու նե­րաշ­խար­հա­յին բերկ­րան­քը մո­ռա­ցու­թյան էին տա­լիս շր­ջա­կա աշ­խար­հի ա­լե­բա­խում­նե­րը։
Եվ նա պատս­պար­վում էր իր աշ­խար­հում՝ նկա­րա­կա­լի և կտա­վի ա­ռաջ։

Շա­տե­րը սի­րով մաղ­թե­ցին նկար­չին շու­տա­փույթ ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­պա­քի­նում և նոր վե­րելք, ո­մանք չա­րախն­դա­ցին՝ սպա­սե­լով Մի­նա­սի տա­պալ­մա­նը։ Իսկ նա ո­րո­նում­նե­րի մեջ էր, նա հաղ­թա­հա­րել էր ա­լե­բա­խում­նե­րը, և ա­հա 1972-ին հայ կեր­պար­վես­տում բռնկ­վեց «Լա­վաշ են թխում» գե­ղան­կար­չա­կան հրաշ­քը։

Գա­ղա­փա­րա­կան կայս­րու­թյան գլ­խա­վոր տպա­գիր խո­սա­փող «Պրավ­դա» օ­րա­թերթն անդ­րա­դար­ձավ Մի­նա­սի գլուխ­գոր­ծո­ցին, ար­վես­տի քն­նա­դատ Օ. Բուտկևի­չը թեր­թում գրեց այս ան­զու­գա­կան տո­ղե­րը. «Գույ­նի կա­խար­դա­կան լար­վա­ծու­թյու­նը Մ. Ա­վե­տի­սյա­նի նկա­րում, ազ­գա­յին լա­վաշ թխող կա­նանց գթոտ ձեռ­քե­րի մի­ջով, բարձ­րա­նում է այ­րող փոք­րիկ արևի նման ու կտա­վի զուսպ խս­տու­թյան հետ անս­պա­սե­լի ձևով ներ­դաշ­նակ­վում դի­տո­ղի գի­տակ­ցու­թյան մեջ»։ Մի­նա­սը վե­րապ­րեց հար­վա­ծը, հր­դե­հը ճա­րա­կել էր 100 նկար, սա­կայն նկար­չի ա­րար­չա­կան մղու­մը փայ­լա­տա­կեց ամպ­րո­պին հա­ջոր­դող արևաժ­պի­տի պես։ Եվ նա, մինչ ա­ռեղծ­վա­ծա­յին վախ­ճա­նը (եր­կու ա­ռեղծ­ված­ներ մեկ մար­դու կյան­քում մինչև օրս բա­ցա­հայտ­ված չեն, սա ա­ռեղծ­ված չէ՞), ա­րա­րեց օր­նի­բուն։ Նա հաղ­թեց և՛ գա­վա­ռաբ­նույթ ձո­ներ­գե­րի մե­ներ­գիչ­նե­րին, և՛ մար­տա­շունչ նա­խան­ձի մու­նե­տիկ­նե­րին։ ՈՒ թող որ 2020-ի ա­վարտն ազ­դա­րա­րող ե­կե­ղե­ցա­կան զան­գե­րի ղո­ղան­ջին զու­գըն­թաց Հայ­կա­կան աշ­խար­հում բյուր թո­նիր­ներ վառ­վեն և թխ­վեն ու սե­ղան բարձ­րաց­վեն ան­հա­մար հուր լա­վաշ­ներ։

ԿԵՆ­ՍԱ­ԽԻՆԴ ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԸ՝ 2021-Ի ԽՈՐ­ՀՐ­ԴԱՆ­ՇԱՆ
Կեն­սախն­դու­թյու­նը հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի բազ­մա­ցայտ ու ձայ­նեղ նվա­գա­րանն է։ 1945-ին մեծն Սա­րյա­նը վրձ­նեց «Ծա­ղիկ­ներ» հռ­չա­կա­վոր նա­տյուր­մոր­տը։ Այն նվիր­ված էր Մեծ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված հայ զին­վոր­նե­րին։ Այ­սօր, հու­սամ, հայ նկա­րիչ­ներն արժևո­րում են մեր հինգ հա­զար նա­հա­տակ­նե­րի լու­սե­ղեն հի­շա­տա­կը ի­րենց ո­գե­շունչ կտավ­նե­րում։
Բա­զում են կեն­սա­խինդ լա­վա­տե­սու­թյամբ ստեղծ­ված կտավ­նե­րը (նա­տյուր­մորտ­ներ, պան­նո­ներ, որմ­նան­կար­ներ) հայ կեր­պար­վես­տում, ո­րոնց ան­գամ հպան­ցիկ թվար­կու­մը եր­կար ժա­մա­նակ կխ­լի, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­ռանձ­նաց­նեմ մի քա­նի­սը, Հով­հան­նես Զար­դա­րյան՝ «Գա­րուն» (1956 թ.), Սար­գիս Մու­րա­դյան՝ «Տն­կի­ներ» (1970 թ.), Ա­շոտ Մել­քո­նյան՝ «Ըն­տա­նիք» (1967 թ.), Սեյ­րան Խաթ­լա­մա­ջյան՝ «Արևոտ օ­րը» (1984 թ.), Ա­րա Բեյ­քա­րյան՝ «Հան­գիս­տը» (1970 թ.), Նի­կո­լայ Քո­թան­ջյա­ն` «Գա­րու­նը» (1960 թ.) և Զա­քար Խա­չատ­րյա­ն` «Ձմե­ռը» (1969 թ.)։ 2021 թվա­կա­նը հայ կեր­պար­վես­տի հաղ­թար­շա­վի տա­րին է, չկաս­կա­ծեք։ Կեն­սա­խինդ լա­վա­տե­սու­թյամբ լի երկ­րի կեր­պար­վես­տը աս­տի­ճա­նա­բար դուրս է գա­լու մի­ջազ­գա­յին աս­պա­րեզ։ Հի­շեց­նում եմ նախ­կին հրա­պա­րակ­նե­րում հն­չած, ա­ռա­ջին հա­յաց­քից ո­գե­շունչ ա­ռա­ջարկս՝ հայ­կա­կան 4-րդ Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քում պետք է գոր­ծի կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյուն։

«ԱՂ­ԲՅՈՒ­ՐԻ ՄՈՏ»
1967-ին Հեն­րիկ Սի­րա­վյա­նը (1928-2001) վրձ­նեց սքան­չե­լի մի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն և այն ան­վա­նեց «Աղ­բյու­րի մոտ»։ 1960-1971-ին տիար Հեն­րի­կը վրձ­նում է մի քա­նի հի­շար­ժան կտավ­ներ, ո­րոնք այս­պես է բնու­թագ­րել ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նը. «Դրանք աչ­քի են ընկ­նում ե­րաժշ­տա­կան, դե­կո­րա­տիվ, հա­ճե­լի, ա­սես մեղ­րա­ծոր լույ­սով շա­ղախ­ված գու­նե­րանգ­նե­րի նուրբ ձայ­նակ­ցում­նե­րով ու զու­գոր­դում­նե­րով, կոմ­պո­զի­ցիոն անշ­տապ ռիթ­մով, պարզ ու հս­տակ դա­սա­վո­րու­թյամբ, գու­նա­շեր­տի հարթ մա­կերևույ­թով և կեր­պա­վոր­ման լա­կո­նիկ ո­ճով»։
«Աղ­բյու­րի մոտ» գոր­ծը, ըստ իս, թու­մա­նյա­նա­կան պոեմ է, որն ըն­թեր­ցե­լիս ա­կա­մա լսում ես Ա­րամ Խա­չատ­րյա­նի ե­րաժշ­տու­թյու­նը։ Բա­վա­րար­վում եմ այս ա­մե­նով, հոր­դո­րե­լով՝ հիա­նալ կտա­վով, ո­րը լու­սա­շա­ղոտ ձո­ներգ է առ հայ­կա­կան կե­նաց հա­վեր­ժու­թյու­նը։
Նաև ու­ղերձ եմ հղում հայ­կա­կան 4-րդ Հան­րա­պե­տու­թյան կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյա­նը՝ Հեն­րիկ Սի­րա­վյա­նի «Աղ­բյու­րի մոտ» ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը որմ­նա­պատ­կե­րել Հայ­կա­կան աշ­խար­հի, այն է՝ Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Սփյուռ­քի բնա­կա­վայ­րե­րում։


«ՏՈՆ ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂՈՒՄ»
Վաս­տա­կա­շատ գե­ղան­կա­րիչ Ռու­բեն Գաբ­րիե­լյա­նը (1926-2015 թթ.) 1970-ին վրձ­նեց մի չք­նաղ գործ՝ «Տոն Ղա­րա­բա­ղում», ո­րը հան­գր­վա­նել է Դրեզ­դե­նի թան­գա­րա­նում։ Փայ­լուն գործ է, որն Ար­ցա­խի կեն­սա­խինդ լա­վա­տե­սու­թյան ևս մի խոր­հր­դա­պատ­կեր է։ Կտա­վում հե­քիաթն ու ի­րա­կա­նու­թյու­նը մեկ­տեղ­ված են։ Խեն­թուկ լա­րա­խա­ղաց, խո­հե­մա­դեմ քա­ման­չա­հար, ի­նը գե­ղա­դեմ կա­նայք՝ ե­րե­սա­բաց և մի բերա­նա­կապ տա­տիկ, ճեր­մա­կազ­գեստ մի աղջ­նակ ու մի շնիկ, ո­րը քա­ման­չա­հա­րի նվագն է լսում և գլու­խը թե­քած ա­սես հիա­նում է կա­նան­ցով։ Ինչ-որ ա­ռեղծ­վա­ծա­յին ա­րա­րած կար­ծես հս­կում է տո­նի ըն­թաց­քը։ Կտա­վի աջ հատ­վա­ծում պատ­կեր­ված են քա­ղա­քա­յին գե­ղե­ցիկ շի­նու­թյուն­ներ, որ­տեղ, հա­վա­նա­բար բնակ­վում են գե­ղա­դեմ կա­նայք և բերա­նա­փակ (բե­րա­նը փակ­ված է բե­րա­նա­կա­պով) տա­տը, քա­ման­չա­հա­րը, լա­րա­խա­ղա­ցը, աղջ­նակն ու շնի­կը։
Երկ­րորդ ու­ղերձն եմ հղում 4-րդ Հան­րա­պե­տու­թյան կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյա­նը՝ Ռու­բեն Գաբ­րիե­լյա­նի «Տոն Ղա­րա­բա­ղում» կտա­վը որմ­նա­պատ­կե­րել Հայ­կա­կան աշ­խար­հի բնա­կա­վայ­րե­րում։

ՀԱ­ՅՈՑ ԵՐԿ­ՐԻ ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՆԻ­ՇԸ
Որ­դան կար­մի­րը մեր հնա­գույն նա­խա­պա­պե­րը հա­մա­րում էին միաս­նու­թյան խոր­հր­դա­նիշ։ Եվ երբ Հա­յաս­տա­նից ապ­րանք էր դուրս բեր­վում, ապ­րան­քա­ցու­ցա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում որ­դան կար­միրն էր։ Հա­յաս­տանն ար­տա­քին աշ­խար­հում հա­ճախ ան­վան­վում էր ոչ թե Հա­յոց աշ­խարհ, այլ Որ­դան կարմ­րի եր­կիր։ Մի խոս­քով, այս պայ­ծառ և մուգ ներ­կը, ինչ­պես և հայ­կա­կան ծի­րա­նը, հռ­չա­կել էին մեր հի­նա­վուրց հայ­րե­նի­քը որ­պես զար­մա­նահ­րաշ գույ­նի և հա­մի ե­զերք։
Ի դեպ, պատ­մա­կան Հա­յաս­տա­նի բո­լոր գա­վառ­նե­րի և իշ­խա­նա­կան տնե­րի զի­նադ­րոշ­նե­րի վրա իշ­խող էր հենց որ­դան կար­միր գույ­նը։ Իսկ Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ծո­վից ծով Հա­յաս­տա­նի հպա­տա­կու­թյունն ըն­դու­նած վա­սալ եր­կր­նե­րի դրոշ­նե­րի վե­րին ե­րի­զը ներկ­վում էր որ­դան կար­միր ներ­կով։ Դա հա­վա­տար­մու­թյան նշան էր։ Եվ ա­հա ես ե­րա­զում եմ, որ գա­լիք տա­րում Հայ­կա­կան աշ­խար­հում սկս­վի որ­դան կար­միր խոր­հր­դա­նիշ ներ­կի ար­տադ­րու­թյու­նը։ Եվ այն դառ­նա հայ նկա­րիչ­նե­րի ներ­կապ­նա­կի իշ­խող գույ­նը։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 42477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ