ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Որ ա­րա­տա­վոր­ված չմ­նա մյուս (1903 թ. ծն­ված) Նի­կո­լի՝ Վար­դա­նի որ­դու, բա­րի ա­նու­նը

Որ ա­րա­տա­վոր­ված չմ­նա մյուս (1903 թ. ծն­ված) Նի­կո­լի՝ Վար­դա­նի որ­դու, բա­րի ա­նու­նը
30.06.2020 | 00:22

Հու­նի­սի 24-ին Մոսկ­վա­յի Կար­միր հրա­պա­րա­կում տե­ղի ու­նե­ցած Մեծ հաղ­թա­նա­կի 75-ա­մյա զո­րա­հան­դե­սին, ի թիվս ֆա­շիզ­մին պար­տու­թյան մատ­նած այլ ազ­գե­րի և եր­կր­նե­րի, հա­յոց Ե­ռա­գույ­նի ներ­քո, խրոխտ քայ­լե­րով մաս­նակ­ցեց նաև Հա­յաս­տա­նի հե­րո­սա­կան բա­նա­կի զո­րա­ջո­կա­տը: Սա­կայն հա­կա­ֆա­շիս­տա­կան եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի շար­քը, կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, այս ան­գամ չէր հա­մալ­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տը: Եվ, փա՜ռք Աստ­ծո:


Վեր­հի­շենք, թե ինչ­պես Մեծ հաղ­թա­նա­կի 75-ա­մյա­կի առ­թիվ այս տար­վա մա­յի­սի 9-ին ՀՀ վար­չա­պետն իր ֆեյս­բու­քյան է­ջում ի լուր ա­մեն­քի, ան­թա­քույց հպար­տու­թյամբ հայ­տա­րա­րեց, որ իր պա­պը՝ 1913 թվին ծն­ված Նի­կոլ Ա­ռա­քե­լի Փա­շի­նյա­նը, 1941-1943 թվե­րին ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին Կար­միր բա­նա­կի 138-րդ հրաձ­գա­յին դի­վի­զիա­յի 554-րդ գն­դում և զոհ­վել, ուս­տի ին­քը պատ­վով է կրում պա­պի ա­նու­նը:


Այս հայ­տա­րա­րու­թյանն ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­լով՝ Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան «Պոդ­վիգ նա­րո­դա» կայ­քը հա­մա­պա­տաս­խան մեկ­նա­բա­նու­թյուն տվեց այն մա­սին, որ վար­չա­պետ Նի­կո­լի կար­միր­բա­նա­կա­յին Նի­կոլ պա­պը, գե­րի ընկ­նե­լով՝ որ­պես լե­գեո­ներ հա­մա­գոր­ծակ­ցել է նա­ցիստ­նե­րի հետ և զոհ­վել 1943 թ. վեր­ջին՝ Կար­միր բա­նա­կի դեմ կռ­վում: Սրան ար­ձա­գան­քե­ցին նաև մի շարք այլ լրատ­վա­մի­ջոց­ներ: Ան­մասն չմ­նաց նաև Նի­կոլ Վո­վաևի­չի մամ­լո ծա­ռա­յու­թյու­նը, ափ­սո­սանք հայտ­նե­լով, որ ռու­սա­կան ԶԼՄ-նե­րը հրա­պա­րա­կել են ոչ հա­վաս­տի նյու­թեր՝ նպա­տակ ու­նե­նա­լով սեպ խրել հայ-ռու­սա­կան եղ­բայ­րու­թյան մեջ, նաև որ՝ ՀՀ վար­չա­պե­տի պա­պը ոչ թե Նի­կո­լայ Վար­դա­նի, այլ Նի­կո­լայ Ա­ռա­քե­լի Փա­շի­նյանն է:
Ս. թ. մա­յի­սի 19-ին հա­մա­ցան­ցում ՀՀ վար­չա­պե­տի պա­պի պաշտ­պա­նու­թյամբ հան­դես ե­կավ ոմն Ա­լեք­սանդր Դյու­կով և խր­թին մտա­մար­զանք­նե­րից հե­տո հայտ­նեց իր եզ­րա­հան­գումն այն մա­սին, թե Նի­կո­լայ Ա­ռա­քե­լի Փա­շի­նյա­նը չի հա­մա­գոր­ծակ­ցել նա­ցիստ­նե­րի հետ, Ղրի­մում կռ­վել է նրանց դեմ և զոհ­վել 1942 թ. սկզ­բին: Սրա­նով ռուս «վեր­լու­ծա­բա­նը» ցան­կա­ցել է ար­ծարծ­վող հար­ցի վեր­ջա­կե­տը դնել, սա­կայն կա­տա­րե­լով ակն­հայտ պատ­վեր՝ բռ­նա­բա­րել է ճշ­մար­տու­թյու­նը:


Իսկ ճշ­մար­տու­թյու­նը ե­ղած փաս­տե­րի մա­կե­րե­սին է, և պետք չէ ա­վե­լորդ ճի­գեր թա­փել՝ թա­ցը չո­րից զա­տե­լու հա­մար: ՀԽՍՀ Իջևա­նի շր­ջա­նի Ե­նո­քա­վան գյու­ղից 1941-ի ամ­ռա­նը ռազ­մա­ճա­կատ են ու­ղարկ­վել եր­կու Նի­կոլ Փա­շի­նյան: Ա­ռա­ջի­նը ե­ղել է 1903 թ. հու­նի­սին ծն­ված Նի­կոլ Վար­դա­նի Փա­շի­նյա­նը, երկ­րոր­դը՝ 1913 թ. դեկ­տեմ­բե­րին ծն­ված Նի­կոլ Ա­ռա­քե­լի Փա­շի­նյա­նը:
1954 թ. տե­ղի ու­նե­ցած գրագ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ինչ-որ մե­կի ան­փու­թու­թյան պատ­ճա­ռով, եր­կու Նի­կոլ­նե­րի հայ­րա­նուն­նե­րը գր­վել են նույն ձևով՝ Վար­դա­նի: Թե նրան­ցից որն է նվիր­վել նա­ցիստ­նե­րին, օգ­նում է պար­զել ֆա­շիս­տա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան՝ գեր­մա­նա­ցու բծախ­նդ­րու­թյամբ կազմ­ված մահ­վան վկա­յա­կա­նը, ո­րի պատ­ճե­նը ներ­կա­յաց­ված է վե­րո­հի­շյալ «Պոդ­վիգ նա­րո­դա» կայ­քում: Այն­տեղ պար­զո­րոշ գր­ված է, որ ի­րենց մոտ որ­պես լե­գեո­ներ ծա­ռա­յած Հա­յաս­տա­նի Իջևա­նի շր­ջա­նի Ե­նո­քա­վան գյու­ղի բնա­կիչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ծն­վել է 1913 թ. դեկ­տեմ­բե­րի 23-ին:
Հետևու­թյուն­նե­րը թող­նում եմ ըն­թեր­ցո­ղին, նաև այն մտա­հո­գու­թյամբ, որ ա­րա­տա­վոր­ված չմ­նա մյուս (1903 թ. ծն­ված) Նի­կո­լի՝ Վար­դա­նի որ­դու, բա­րի ա­նու­նը, որ նրա սե­րունդ­նե­րը չապ­րեն ա­մո­թի զգա­ցու­մով:

Մհեր ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 3339

Մեկնաբանություններ