Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

«ՏՏ-ն և տվյալագիտությունը պանդեմիայի ընթացքում և դրա ավարտից հետո»

«ՏՏ-ն և տվյալագիտությունը պանդեմիայի ընթացքում և դրա ավարտից հետո»
07.04.2020 | 14:53

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է FAST Webinars շարքը COVID-19 պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամի ընթացքում տարբեր ոլորտների զարգացումը թեմայով։ FAST-ը ստեղծում է նոր հարթակ, որպեսզի գիտնականները, փորձագետները և ձեռներեցները կիսվեն իրենց գիտելիքներով, փորձով և մասնագիտական կարծիքներով։ FAST Webinars շարքի «ՏՏ-ն և տվյալագիտությունը պանդեմիայի ընթացքում և դրա ավարտից հետո» խորագրով առաջին առցանց քննարկումը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 20:00-ին։


Բանախոսներn են Իտալիայի ազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքային մոբիլության լաբորատորիա, գիտաշխատող, ասպիրանտ Գևորգ Եղիկյանը, SmartClick, hիմնադիր և գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, FAST, տվյալագիտության փորձագետ Մհեր Մաթևոսյանը, Ucom, ցանցի շահագործման և մոնիթորինգի վարչության ղեկավար Զավեն Նավոյանը:


Մոդերատոր՝ FAST, տվյալագետ Վարդան Հարությունյան:
Վեբինարի ընթացքում քննարկելու են հետևյալ թեմաները՝ որո՞նք են առկա ՏՏ լուծումները, որոնք օգնում են պայքարել պանդեմիայի դեմ, ի՞նչ օգտակար ծրագրեր կարող են մշակվել, հուսալի՞ են արդյոք այդ լուծումները, կօգնե՞ն որոշում կայացնողներին, կյանքը պանդեմիայից հետո. կփոխվի՞ արդյոք ՏՏ/տվյալագիտության արդյունաբերության ոլորտը, ի՞նչ կարող է առաջարկել ՏՏ ոլորտը ապագայում հնարավոր պանդեմիաների դեմ պայքարելու համար։

Դիտվել է՝ 12352

Մեկնաբանություններ