ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմեն Հակոբյան․ Սորոսի ( և յուր ֆոնդերի) «կարմիր գծերն» ու անցյալի «բծերը»

Արմեն Հակոբյան․ Սորոսի ( և յուր ֆոնդերի) «կարմիր գծերն» ու անցյալի «բծերը»
29.01.2020 | 20:47

Վարչապետ Փաշինյանը, իբր մե՜ծ գյուտ արածի կեցվածքով, կապանյան ասուլիսում երկար-բարակ «փիլիսոփայեց» Սորոսի և սորոսյան ֆոնդերի թեմայով, թե ՝ «բա խի՞ առաջ չէին փակում, որ...» էսպես-էնպես: Մի խոսքով, թեման բրնձեց, ինչպես գործերը:
Իմ ընկալումը հետևյալն է: Նախկինում Սորոսը (որ ասում եմ՝ ֆոնդերն ու Հայաստանում տարածած շոշափուկները ներառյալ, բնականաբար) խիստ հեռու էր Հայաստանում առնվազն հետևյալ «կարմիր գծերը» հատելուց:


Նախ, Սորոսը նախկինում չուներ միջամտություն և միջամտության ռեալ հնարավորություն Հայաստանի ներքին քաղաքական կայնքին ու հատկապես՝ որոշումներ կայացնողների ու պետական մարմինների վրա: Նախկինում պետական կառավարման համակարգում, իշխանության մարմիններում ու խորհրդարանում չկային «հավատավոր սորոսականներ»: Հիմա պատկերը տրամագծորեն հակառակն է և թե ԱԺ-ում, թե կառավարությունում, թե իրավապահ կարևոր կառույցներում նստած են սորոսականներ ու իրենց գործատու-փողատուի պատվերն ու շահերն են սպասարկում, այլ ոչ թե՝ Հայաստանի:
Ի լրումն, սորոսական կազմակերպությունները դիտվում էին որպես իշխանության իրականացրած քաղաքականության հավելյալ հակակշիռ, որը որոշակի իմաստով լրացնում էր հասարակական վերահսկողության բաղադրիչը (հատկապես՝ իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն տարրերի առումներո): Նեղ աշխարհընկալում և մտածողություն ունեցող անձինք դա դժվար կընկալեն:


Երկրորդ՝ Սորոսը նախկինում չուներ հնարավորություն ռեալ ազդելու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և կողմնորոշման վրա: Հիմա դա այդպես չէ, և օրինակ հակառուսական որոշ դրսևորումների ազդակներ սորոսական շրջանակներից են գալիս, ու ըստ այդմ լրացուցիչ արտաքին-քաղաքական լարվածություն ձևավորում:
Երրորդ՝ նախկինում Սորոսը չուներ ռեալ հնարավորություն՝ պատական ինստիտուցիտոնալ կառույցները կաթվածահարելու: Մինչդեռ այսօր, ավելի ճիշտ, այս մեկուկես տարվա ընթացքում հենց սորոսական հանձնակատարներն են հետևողական ջանքեր գործեդրում շարքից հանելու համար, օրինակ, ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները: դեռ որ բանակին բացահայտորեն չեն կարողանում հասնել, բայց դա ժամանակի հարց է, եթե այդպես շարունակվի: իսկ օրինակ, կրթական համակարգում որոշակի ավերածություններ արդեն գործել են (ԿԱԻ լուծարումն, օրինակ):

Դիտվել է՝ 3006

Մեկնաբանություններ