ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Չի վե­րա­կա­ռուց­վում կամ ան­հե­թեթ, կամ մի­տում­նա­վոր քաշք­շուկ­նե­րի պատ­ճա­ռով»

«Չի վե­րա­կա­ռուց­վում կամ ան­հե­թեթ, կամ մի­տում­նա­վոր քաշք­շուկ­նե­րի պատ­ճա­ռով»
17.01.2020 | 01:14
Ա­րա­մի 23 հաս­ցեում գտն­վող պատ­մամ­շա­կու­թա­յին շեն­քի խն­դի­րը դար­ձյալ օ­րա­կար­գում է: Մեկ տա­րի ա­ռաջ այս օ­րե­րին փլուզ­վեց պատ­մամ­շա­կու­թա­յին շեն­քի մի մա­սը: Ան­կախ փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ` պատ­ճա­ռը «Հին Երևան» նա­խագ­ծի աշ­խա­տանք­ներն էին, ո­րոնք ըն­թա­նում էին շի­նա­րա­րա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի կո­պիտ խախ­տում­նե­րով։ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում փետր­վա­րի 8-ին ստո­րագր­վեց հու­շար­ձան-շեն­քի ամ­րա­կայ­ման, վե­րա­կան­գն­ման և մաս­նա­կի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րի նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­գի­րը: Պայ­մա­նագ­րի կող­մերն էին՝ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը, Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը, «Հայ փոք­րիկ եր­գիչ­ներ» բա­րե­գոր­ծա­կան ա­սո­ցիա­ցիա բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ի­տա­լա­կան «Լու­չիո Սպե­կա Ստու­դիո Ար­քի­թե­տու­րա» ըն­կե­րու­թյու­նը և «ԻԷմ­Սի» ՓԲԸ-ն, ո­րը զբաղ­վում է տա­րած­քի ի­րաց­մամբ: Երևա­նի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ Ար­թուր Մես­չյա­նը հայ­տա­րա­րեց` Ա­րա­մի 23-ի հար­ցը հա­մա­րում եմ փակ­ված:
«Որևէ բան տե­ղի չի ու­նե­նում: Թե ինչ վի­ճա­կում է գտն­վում շեն­քը, կա­րող են տես­նել բո­լո­րը` անց­նե­լով Ա­րա­մի փո­ղո­ցով: Երբ շեն­քի մի մա­սը փլուզ­վեց, Ար­թուր Մես­չյանն ա­սաց, որ սա «ան­կազ­մա­կերպ և անտ­րա­մա­բա­նա­կան քաշք­շուկ­նե­րի հետևանք է»: Հի­մա չի վե­րա­կա­ռուց­վում կամ ան­հե­թեթ, կամ մի­տում­նա­վոր քաշք­շուկ­նե­րի պատ­ճա­ռով»,- լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­սաց «Հա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ» երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար ու գլ­խա­վոր դի­րի­ժոր ՏԻԳ­ՐԱՆ ՀԵ­ՔԵ­ՔՅԱ­ՆԸ, նշեց նաև, որ ա­ռա­ջին օր­վա­նից մինչ փլուզ­վե­լը, երբ շեն­քի պա­տը սկ­սեց հե­ռա­նալ, դի­մել են բո­լոր ա­տյան­նե­րին, ա­մեն տեղ մի քա­նի ան­գամ, և միակ կա­ռույ­ցը, որ ի­րենց հետ շեն­քի պահ­պան­ման հա­մար պայ­քա­րել է, մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյունն է: Բայց գոր­ծը ա­ռաջ չի գնում:
Շեն­քի վե­րա­կա­ռու­ցու­մը նա­խագ­ծող ի­տա­լա­կան «Լու­չիո Սպե­կա Ստու­դիո Ար­քի­թե­տու­րա» ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, նա­խագ­ծի հա­մա­հե­ղի­նակ, ճար­տա­րա­պետ ԴԱ­ՎԻԹ ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿՅԱ­ՆԸ նշեց, որ պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված վճա­րու­մը մինչ օրս չի կա­տար­վել: Նա­խագ­ծի ա­ռա­ջին փու­լով ի­րա­կա­նաց­վում են խիստ անհ­րա­ժեշտ մի­ջամ­տու­թյուն­ներ, որ փո­սո­րա­կը ամ­րա­կայ­վի, շեն­քը տե­ղում պահ­պան­վի ու չշա­րու­նա­կի քանդ­վել: 2019-ի փետր­վա­րի 8-ին կնք­վել է հն­գա­կողմ պա­յմա­նա­գիր, և քա­նի որ հար­ցը հրա­տապ լու­ծում է պա­հան­ջել, ա­մի­սը չբո­լո­րած, մար­տի 4-ին գու­մար­վել է մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան, քա­ղա­քա­շի­նու­թյան կո­մի­տեի, քա­ղա­քա­պե­տա­րա­նի ճար­տա­րա­պե­տա­կան բաժ­նի ընդ­հա­նուր գի­տա­մե­թո­դա­կան նիստ: Նա­խագ­ծի ա­ռա­ջին փու­լը ներ­կա­յաց­վել է նիս­տին ու հաս­տատ­վել: Հա­ջորդ օ­րը՝ մար­տի 5-ին, նա­խագ­իծը ներ­կա­յաց­վել է քա­ղա­քա­պե­տա­րան, որ շին­թույ­լտ­վու­թյուն տր­վի: «2019-ի մա­յի­սի 24-ին ստա­նում ենք գրու­թյուն, որ շին­թույ­լտ­վու­թյուն ստա­նա­լու հա­մար պետք է նե­ր­կա­յաց­նել հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թեր: Այս խիստ անհ­րա­ժեշտ մի­ջամ­տու­թյուն­նե­րի փու­լում քա­ղա­քապե­տա­րա­նի ին­տեն­սիվ աշ­խա­տան­քը չզ­գա­ցինք: Մա­յի­սի 30-ին լրա­ցավ պայ­մա­նա­գի­րը: Հե­տա­գա­յում լրաց­ման հետ կապ­ված ո­րո­շա­կի բա­նակ­ցու­թյուն­ներ ե­ղան, դա նույն­պես չհա­ջող­վեց: Ե՛վ նա­խա­գի­ծը մնաց օ­դում, և՛ շի­նա­րա­րու­թյու­նը»,- ըն­դ­գծեց ճար­տա­րա­պե­տը:
«Պետք էր եր­կա­րաձ­գել ի­տա­լա­կան կազ­մա­կեր­պու­թյան հետ պայ­մա­նա­գի­րը, երբ դեմ դուրս ե­կանք (ի­րենց հեշտ չէ գտ­նել) հարց­րի՝ ին­չու՞ եք ձգձ­գում, ա­սա­ցին՝ ի­րա­վա­բան­նե­րը զբաղ­վում են, ա­սա­ցի՝ չորս ա­մի՞ս, պա­տաս­խա­նե­ցին` թող լավ ու­սում­նա­սի­րեն»,- հա­վե­լեց Տիգ­րան Հե­քե­քյա­նը:
Այս­պի­սով, նա­խա­րա­րու­թյու­նը հաս­տա­տել է նա­խա­գի­ծը, քա­ղա­քա­պե­տա­րա­նը ևս կողմ է, սա­կայն ֆի­նան­սա­վո­րումն ի­րա­կա­նաց­նող «ԻԷմ­Սի» ըն­կե­րու­թյու­նը տե­ղից չի շարժ­վում: Ի դեպ, «ԻԷմ­Սի»-ն նախ­կին «Գլեն­դել Հիլզն» է: Հե­քե­քյա­նը տե­ղե­կաց­րեց նաև, որ ըստ պայ­մա­նագ­րի, վճա­րող կող­մը «Հայ փոք­րիկ եր­գիչ­ներ» կազ­մա­կեր­պու­թյունն է. «ԻԷմ­Սի»-ն մեզ պետք է վճա­րի, մենք` ի­տա­լա­ցի­նե­րին, հի­մա ի­տա­լիա­ցի­նե­րը մեզ են դա­տի տա­լու, մենք՝ «ԻԷմ­Սի»-ին: Երբ ա­սում եմ՝ մեր կազ­մա­կեր­պու­թյու­նը քանդ­վում է, հար­ցը միայն այն չէ, որ փոր­ձե­լու տեղ չու­նենք, ես փոր­ձե­րի ժա­մա­նակ չու­նեմ: Ար­դեն ի­րա­վա­բա­նու­թյու­նից եմ լավ հաս­կա­նում, շի­նա­րա­րու­թյու­նից: Ա­սում են՝ վար­չա­պետն ա­սաց, նա­խա­րարն ա­սաց, Հե­քե­քյանն ա­սաց: Մենք ո՞վ ենք: Կա օ­րենք, որ­տեղ գր­ված է՝ տվյալ տա­րած­քում շի­նա­րա­րու­թյուն ա­նո­ղը ե­թե խա­թա­րում է ինչ-որ մե­կի գույ­քը (նույ­նիսկ ոչ պատ­մա­կան հու­շար­ձա­նը), պար­տա­վոր է վե­րա­կանգ­նել այն, իսկ քա­ղա­քա­պե­տա­րա­նի գոր­ծա­ռույթն է՝ կա­սեց­նել այդ շի­նա­րա­րու­թյու­նը և պար­տադ­րել, որ աշ­խա­տանք­ներն ըստ պատ­շա­ճի ի­րա­կա­նաց­վեն: Այդ պար­տադ­րե­լը չի ստաց­վում»:
Այն մա­սին, թե ին­չու է ու­շա­ցել այդ­քան կարևոր նա­խագ­ծի շին­թույ­լտ­վու­թյու­նը, ինչ պար­տա­վո­րու­թյուն­ներ ու լիա­զո­րու­թյուն­ներ ու­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը, իր փաս­տարկ­նե­րը ներ­կա­յաց­րեց Երևա­նի քա­ղա­քա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղար ՀԱ­ԿՈԲ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ: Նրա փո­խանց­մամբ՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նը դի­մու­մը ստա­ցել է մա­յի­սի 24-ին, պա­տաս­խա­նը տվել է հու­նի­սի 4-ին, այ­սինքն՝ հս­տակ ժամ­կետ­նե­րի մեջ: Ինչ վե­րա­բե­րում է երկ­րորդ հար­ցին, Կա­րա­պե­տյա­նը նախ նշեց, որ գործ ու­նեն ա­նուն­նե­րի նույ­նու­թյան հետ, ին­չը եր­բեմն շփո­թու­թյան տե­ղիք է տա­լիս. «Գո­յու­թյուն ու­նի «Հա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ» հա­մայն­քա­յին ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը ո­րը Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող հիմ­նարկ է, և հա­մա­պա­տաս­խա­նա­բար, քա­ղա­քա­պե­տա­րա­նը ու­նի ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ այդ կազ­մա­կեր­պու­թյան նկատ­մամբ: Գո­յու­թյուն ու­նի նաև «Հա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ» մի­ջազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա ՀԿ-ն, ո­րի հետ քա­ղա­քա­պե­տա­րա­նը ի­րա­վա­կան հար­թու­թյան մեջ որևէ հա­րա­բե­րու­թյուն կամ պար­տա­վո­րու­թյուն չու­նի: Եվ հենց այս ՀԿ-ին է պատ­կա­նում Ա­րա­մի 23 հաս­ցեում գտն­վող պատ­մա­կան շեն­քը: Պետք է տա­րան­ջա­տենք շեն­քի ճա­կա­տա­գի­րը երգ­չախմ­բի ճա­կա­տագ­րից, ա­ռա­վել ևս քա­ղա­քա­պե­տա­րա­նի պար­տա­վո­րու­թյան տի­րույ­թում: Երգ­չախմ­բին քա­ղա­քա­պե­տա­րա­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­պա­հո­վել է տա­րած­քով, շեն­քի հետ կապ­ված կա­տա­րե­լու է իր գոր­ծա­ռույթ­նե­րը` շին­թույ­լտ­վու­թյուն, նա­խագ­ծի թույ­լտ­վու­թյուն»:
Ստաց­վում է` վե­րա­դառ­նում ենք նույն կե­տին: Կա բա­րի կամք, բայց գոր­ծը տե­ղից չի շարժ­վում: Մաեստ­րո Հե­քե­քյա­նի կար­ծի­քով՝ քաշք­շուկ­նե­րի պատ­ճա­ռը հաս­կա­նա­լու հա­մար պետք է սկ­սել սկզ­բից: «Քա­ղա­քա­պե­տա­րա­նը տվել է ա­պօ­րի­նի շին­թույլտ­վու­թյուն,- ըն­դգ­ծեց նա,- այս հան­դիպ­մա­նը պետք է ներ­կա լի­ներ ճար­տա­րա­պե­տա­կան բաժ­նի ղե­կա­վա­րը կամ գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը: Այս ճար­տա­րա­պետն էլ գու­ցե կապ չու­նի, կապ ու­նեն գու­ցե նախ­կին­նե­րը, բայց մենք ու­նենք ի­րա­վա­հա­ջորդ­ներ, ո­րոնք պետք է ի­րենց գոր­ծա­ռույ­թը կա­տա­րեն: Սեր­մա­քե­շը («Հին Երևան» նա­խագ­ծի ներդ­րո­ղը- Ա.Ս.) հի­մա հա­մա­ձայն է, որ վե­րա­կանգ­նեն շեն­քը, բայց այն­պես, որ մի քիչ կպց­նեն, հե­տո իր տա­րած­քը բարձ­րաց­նի: Թե ի՞նչ է լի­նե­լու շեն­քը, ի՞նչ է դառ­նա­լու, ոչ ոք չի ա­սում այդ մա­սին: Մաս­նա­վոր լու­ծում­ներ են տա­լիս՝ ձախ կող­մի պա­տը քան­դեն, ֆա­սա­դը պա­հեն: «ԻԷմ­Սի»-ն այդ­պես էլ պետք է ա­նի: Բայց որ­տե­ղի՞ց վս­տա­հու­թյու­նը: Նրանք ամ­րա­ցել են, ու­նեն նե­ցուկ, հզոր նե­ցուկ, խո­շոր կո­ռուպ­ցիոն շա­հեր կան»:
Նա­խորդ տար­վա վեր­ջին հրա­վիր­ված ա­սու­լիս­նե­րից մե­կի ժա­մա­նակ «Հին Երևան» նա­խագ­ծի հե­ղի­նակ, ճար­տա­րա­պետ Լևոն Վար­դա­նյա­նից «Ի­րա­տե­սը» հե­տաքր­քր­վեց՝ Ա­րա­մի 23-ը պե՞տք է փո­խի հաս­ցեն, կա՞ նման պա­հանջ-անհ­րա­ժեշ­տու­թյուն:
Լևոն Վար­դա­նյանն ա­սաց, որ երբ քա­ղա­քա­շի­նա­կան խոր­հր­դում քն­նարկ­վել է նա­խա­գիծ-ա­ռա­ջար­կը, ո­րոշ­վել է, որ ո­րոշ շեն­քե­րի ճա­կատ­ներ պետք է հետ քաշ­վեն, մայ­թե­րը նվա­զա­գույ­նը 3 մետր լի­նեն, որ հե­տա­գա­յում այն­տեղ ու­րիշ խն­դիր­ներ չա­ռա­ջա­նան. «Հյու­սիա­յին պո­ղո­տա­յի եր­կա­րու­թյամբ կա­ռույց է, ե­թե այդ­քան մարդ պետք է հա­վաք­վի, շար­ժում լի­նի, պատ­կե­րաց­նու՞մ ենք այդ­պի­սի շար­ժում 1մ 20-սան­տի­մետ­րա­նոց մայ­թե­րի վրա: Մաս­նա­գի­տա­կան կար­ծիք է ե­ղել՝ հետ քա­շել ճա­կատ­նե­րը, ճա­կատ­նե­րից դուրս՝ հետևի ամ­բողջ հատ­վա­ծը 9 բա­լի հա­մա­պա­տաս­խա­նեց­նել, ի վեր­ջո, դրանք գոր­ծող կա­ռույց­ներ են դառ­նում: Ե­թե հո­ղե պա­տե­րին եր­կու կող­մից եր­կաթ­բե­տո­նե շա­պիկ­ներ ենք հագց­նում, այ­սինքն, տես­նե­լու ենք եր­կաթ­բե­տո­նե մի կա­ռույց, այդ հո­ղե պա­տե­րի պա­հելն ի՞նչ ի­մաստ ու­նի՝ բա­ցի ճա­կա­տից: Ինչ պա­հում են, պի­տի ար­ժեք ու­նե­նա: Իմ նա­խագ­ծով, ա­յո, Ա­րա­մի 23-ը պետք է հետ քաշ­վի, աղ­մուկ բարձ­րա­ցավ, որ պա­տը պի­տի մնա իր տե­ղում, ես հետ եմ քաշ­վել, ա­սել եմ՝ դուք ամ­րաց­րեք, ինչ ու­զում եք ա­րեք: Այդ­պի­սի մի գոր­ծըն­թաց ե­ղել է, դի­մել են մաս­նա­գետ­նե­րի, թող ամ­րաց­նեն, ինչ­պես ինձ հանձ­նեն, ես այդ­պես էլ պա­տը կպա­հեմ»:
Մաս­նա­գետ­նե­րի ի­րա­րա­մերժ պա­տաս­խան­նե­րից դժ­վար է գլուխ հա­նել, սա­կայն ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ ՆԱ­ՐԻ­ՆԵ ԽԱ­ՉԱ­ՏՈՒ­ՐՅԱ­ՆԸ լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման հենց սկզ­բում անդ­րա­դար­ձավ այս հար­ցին, նշե­լով, որ որևէ շենք-հու­շար­ձան չի կա­րող տե­ղա­փոխ­վել, բա­ցա­ռու­թյամբ, ե­թե հու­շար­ձա­նի գո­յու­թյա­նը բնա­կան ա­ռու­մով հս­տակ վտանգ չի սպառ­նում, ա­սենք՝ սո­ղան­քի գո­տում է, ջր­հե­ղե­ղում է հայ­տն­վել և այլն: «Այս հար­ցը փակ­ված է, և շեն­քի վե­րա­կան­գն­ման ի­տա­լա­կան ըն­կե­րու­թյան ներ­կա­յաց­րած նա­խագ­ծին նա­խա­րա­րու­թյու­նը տվել էր իր դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը»,- ա­սաց նա:
Ա­ռայժմ վտանգ­ված է հեր­թա­կան պատ­մա­կան նշա­նա­կու­թյան շեն­քը, ինչն իր հեր­թին վտան­գա­վոր է դարձ­նում երթևե­կու­թյու­նը Ա­րա­մի և Բու­զան­դի փո­ղոց­նե­րում:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ