ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչու՞ ենք մենք Սուրբծնունդը նշում դեկտեմբերին

Ինչու՞ ենք մենք Սուրբծնունդը նշում դեկտեմբերին
29.12.2019 | 12:53

Սուրբ ծնունդը մեզ համար տարվա ամենակարճ օրն է, որից հետո լույսը սկսում է ավելանալ: Այդ իրադարձությունը շատ վաղուց տոնում են բազմաթիվ երկրներ:

Ամբողջ աշխարհի քրիստոնյաները դեկտեմբերին նշում են Հիսուսի ծննդյան օրը: 2018-ին Օսլոյի համալսարանի հետազոտող Ագնես Տոտե Միխալկոն Forskning-ին պատմեց, որ Հիսուսը բնավ էլ դեկտեմբերին չի ծնվել: Աստվածաշնչում ոչինչ ասված չէ նրա ծննդյան ժամանակի մասին: Իրականում մենք շատ քիչ գիտենք նրա մանկության մասին: Այդ պատճառով գիտնականը ստիպված էր տեղեկություններ որոնել ամենատարբեր աղբյուրներից: Առաջին անգամ ժամկետ նշում է մի եպիսկոպոս Հիսուսից 200 տարի հետո: Նա գրել է, որ Հիսուսը ծնվել է մարտի 28-ին: Այլ գիտնականների կարծիքով՝ դա կարող էր լինել սեպտեմբերին: Թեպետ երբեք չի նշվել, որ Հիսուսը ծնվել է սեպտեմբերին, կան կողմնակի վկայություններ, որ ծնվել է աշնանը: Օրինակ՝ Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսի ծննդյան պահին հովիվները անասուններին պահում էին՝ գիշերելով փողոցում: Խոսք չի կարող լինել դեկտեմբերյան ցրտերի մասին, հավանաբար՝ խոսքը մարտից սեպտեմբերի մասին է: Բացի այդ՝ Օգոստոս կայսրը հրամայել էր մարդահամար անցկացնել և մարդիկ պիտի ներկայանային պետական կառույցներին՝ մեծ քաղաքներում: Այդ պատճառով էին Հովսեփն ու Մարիամը ճանապարհին: Պատմաբանները գտնում են, որ կայսրը ժողովրդին չէր պարտադրի ձմռան կեսին ճանապարհ ընկնել:

Կա նաև Բեթղեհեմի աստղը, որ փայլել է երկնքում:Աստղագետների կարծիքով՝ դա կարող էր լինել մ.թ. 2 թվականի հունիսի 17-ին: Նրանք հաշվարկել են, որ հենց այդ ժամանակ Վեներան ու Յուպիտերը այն դիրքում էին, որ վառ լուսավորում էին երկինքը: Մարտ, հունիս, սեպտեմբեր, բայց ինչու՞ ենք մենք Սուրբ ծնունդը դեկտեմբերին նշում: Ագնես Տոտնե Միխալկոն գտնում է, որ դեռ հռոմեացիները այդ ժամանակ տոնում էին իրենց աստվածների տոնը: Դեկտեմբերի 25-ը տարվա ամենակարճ օրն է, և մարդիկ այդ օրը նշում էին իբրև արևի նոր ծննդյան օր: Քրիստոնյաները, որ ուզում էին հին աստվածների հետ հարցերը փակել, վճռեցին այդ օրը ուրիշ տոն նշանակել: Նորվեգիայում նույնպես նշել են լուսային օրվա ավելացումը, ուրախանալով, որ շուտով լույսը կշատանա: Երբ քրիստոնեությունը եկավ Նորվեգիա, նորվեգացիները շարունակում էին նշել հին տոնը, բայց արդեն նոր բովանդակությամբ՝ ի պատիվ Հիսուսի ծննդյան:

Նինա Կրիստիանսեն, Forskning (Նորվեգիա)

Հ.Գ. Գուցե Նորվեգիայում չգիտեն, որ այնտեղ, որտեղ ծնվել է Հիսուսը՝ Բեթղեհեմում, ձմռանը առավելագույնն անձրևներ են լինում, և բնավ ցուրտ չէ: Համենայն դեպս՝ ինչպես Նորվեգիայում, ու ձյուն երբեք չի գալիս: Օգոստոս կայսրը հենց ձմռանը կարող էր մարդահամարի հրաման տալ, երբ մարդիկ համեմատաբար ազատ էին սեզոնային աշխատանքներից: Օգոստոս կայսրը ընդամենը կատարում էր Հուլիոս Կեսարի հրամանը, որ նրա սպանությունից հետո մնացել էր անկատար, Հռոմին պետք էր հնարավորինս ճշգրիտ իմանալ իր հպատակների թիվը, տեղաբաշխումը, սեռը, տարիքը, զբաղմունքը. նրանց պաշտպանությունը, կենսապահովումը լավագույնս կազմակերպելու. հետևաբար՝ հնարավոր բողոքներն ու ապստամբությունները կանխելու համար: Դա կարևորագույն պետական հրաման էր, որ կատարվում էր ամբողջ Հռոմեական կայսրությունում: Իսկ թե իրականում երբ է ծնվել Հիսուսը, պայմանական հարց է: Հայերս, օրինակ, նշում ենք հունվարին, ու՝ ի՞նչ: Կարևորը, թերևս, օրն ու ժամը չէ, այլ՝ այն բավանդակությունը, որ մենք տալիս ենք այդ օրվան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ