ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
26.11.2019 | 00:42

(Նախորդ մասը)

Նաի­րի Հու­նա­նյա­նի ցուց­մունք­նե­րի հի­ման վրա կա­լա­նա­վոր­վե­ցին նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Ա­լեք­սան Հա­րու­թյու­նյա­նը և Ռ. Քո­չա­րյա­նի մի շարք կողմ­նա­կից­ներ: Ան­ձամբ Ռ. Քո­չա­րյա­նի հաս­ցեին հն­չե­ցին ա­հա­բեկ­չու­թյա­նը մաս­նա­կից լի­նե­լու ի­րա­կա­նում բա­ցա­հայտ մե­ղադ­րանք­ներ: Վար­չա­պետ նշա­նակ­ված Ա­րա­մը՝ Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բայ­րը, Կա­րեն Դե­միր­ճյա­նի որ­դի Ստե­փա­նը և մի շարք բարձ­րա­կարգ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ մա­մու­լի կոն­ֆե­րան­սի ըն­թաց­քում Քո­չա­րյա­նին և նրա կողմ­նա­կից­նե­րին ուղ­ղա­կի մե­ղադ­րե­ցին իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավ­թե­լու մեջ:

Օգ­տա­գոր­ծե­լով ընդ­դի­մա­խոս­նե­րի սխալ­նե­րը, Ռ. Քո­չա­րյա­նին աս­տի­ճա­նա­բար հա­ջող­վեց հա­մախմ­բել կողմ­նա­կից­նե­րին և ամ­րապն­դել իր իշ­խա­նու­թյու­նը: Բլո­գեր Դա­վիթ Մեհ­րա­բյա­նի ֆեյս­բու­քյան է­ջում հրա­պա­րակ­ված տվյալ­ներ. 2000 թ., ըստ պաշ­տո­նա­կան վար­կա­ծի, «Նու­բա­րա­շեն» քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կի իր բան­տախ­ցում, 220 վոլտ հզո­րու­թյան է­լեկտ­րա­կան հար­վա­ծից, մա­հա­ցել է «հոկ­տեմ­բե­րի 27-ի» գոր­ծով կաս­կա­ծյալ, Ն. Հու­նա­նյա­նի ա­հա­բեկ­չա­կան խմ­բի ան­դամ Նո­րայր Ե­ղիա­զա­րյա­նը: Մաս­նա­գի­տու­թյամբ՝ է­լեկտ­րի՛կ: Երևա­նի բնակ­չու­թյան շր­ջա­նում պաշ­տո­նա­պես չհաս­տատ­ված լու­րեր տա­րած­վե­ցին, որ Ե­ղիա­զա­րյա­նի գլ­խին առ­կա են ե­ղել հար­ված­նե­րի հետ­քեր: 2001 թ. սեպ­տեմ­բե­րի 11-ին, բնա­կա­րա­նի մուտ­քի դռանն ամ­րաց­ված ռում­բի պայ­թյու­նից սպան­վեց վար­չա­պե­տի խոր­հր­դա­կան, վար­չա­պե­տին ա­ռըն­թեր հս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան պետ Գա­գիկ Պո­ղո­սյա­նը: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ: 2001 թ. սեպ­տեմ­բե­րի 25-ին, «Կու­կու» մա­կան­վամբ հայտ­նի, թիկ­նա­պահ Ա. Հա­րու­թյու­նյա­նի դա­ժան ծե­ծի պատ­ճա­ռով, «Ա­ռա­գաստ» սր­ճա­րա­նի հա­սա­րա­կա­կան զու­գա­րա­նում, սպան­վեց Վրաս­տա­նի քա­ղա­քա­ցի, Ռ. Քո­չա­րյա­նի հա­մա­կուր­սե­ցի Պո­ղոս Պո­ղո­սյա­նը, ո­րը ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րի սո­վո­րու­թյան հա­մա­ձայն Ռ. Քո­չա­րյա­նին ող­ջու­նել էր «Բարև, Ռոբ» թե «Բարև, Քո­չո» բա­ռե­րով: Ա­ռանձ­նա­պես դա­ժան սպա­նու­թյան հա­մար Ռ. Քո­չա­րյա­նի «Կու­կու» մա­կան­վամբ թիկ­նա­պա­հը դա­տա­պարտ­վեց եր­կու տար­վա պայ­մա­նա­կան ա­զա­տազ­րկ­ման:

2002 թ. իր բնա­կա­րա­նի շե­մին սպան­վեց Հե­ռուս­տա­ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի նա­խա­գահ, «1999 թ. հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծով գլ­խա­վոր վկա Տիգ­րան Նաղ­դա­լյա­նը: Այդ սպա­նու­թյան հա­մար դա­տա­պարտ­վեց Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բայր Ար­մեն Սարգ­սյա­նը: 2004 թ., իր բան­տախ­ցում ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեց Նաի­րի Հու­նա­նյա­նի քե­ռին, «1999 թ. հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծով դա­տա­պարտ­ված Վռամ Գալս­տյա­նը: Վ. Գալս­տյա­նը, դեռևս քն­նու­թյան ըն­թաց­քում, բազ­միցս հայ­տա­րա­րել էր, որ են­թարկ­վում է հո­գե­մետ դե­ղա­մի­ջոց­նե­րի նե­րար­կում­նե­րի և ի­րեն ներ­շն­չում են ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծել, որ­պես­զի ճշ­մա­րտու­թյու­նը չբա­ցա­հայտ­վի: Նույն 2004 թ., մի քա­նի ա­միս անց, Ա­պա­րան-Երևան մայ­րու­ղում, ավ­տով­թա­րից վախ­ճան­վեց «1999 թ. հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծի առն­չու­թյամբ ձեր­բա­կալ­ված և ա­զատ թողն­ված պառ­լա­մեն­տի պատ­գա­մա­վոր Մու­շեղ Մով­սի­սյա­նը (Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­ռա­քել Մով­սի­սյա­նի եղ­բայ­րը):

2004 թ., դար­ձյալ ավ­տով­թա­րից, ԱՄՆ-ում զոհ­վեց Ազ­գա­յին Ժո­ղո­վի նախ­կին բուժ­քույր, «1999 թ. հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծով վկա­յի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող Ռո­զա Հով­հան­նի­սյա­նը: 2004 թ. Ազ­գա­յին Ժո­ղո­վի շեն­քում կախ­ված գտն­վեց ար­ձա­նագ­րա­յին բաժ­նի աշ­խա­տակ­ցու­հի, «1999 թ. հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծով վկա­նե­րի ցու­ցա­կում ընդգրկված Հաս­միկ Աբ­րա­հա­մյա­նը: 2005 թ. սեպ­տեմ­բե­րի 24-ին Նոր Հաճ­նի քա­ղա­քա­պետ և հոկ­տեմ­բե­րի 9-ին կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րում պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու Ար­մեն Քե­շի­շյա­նը, եր­կու ոս­տի­կա­նի ներ­կա­յու­թյամբ, վեց գն­դակ ար­ձա­կե­լով սպա­նեց ՀՀ է­լեկտ­րա­կան ցան­ցե­րի «Արզ­նի» մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն Ա­շոտ Մխի­թա­րյա­նին: Քե­շի­շյա­նը դա­տա­պարտ­վեց ըն­դա­մե­նը 3,5 տար­վա պայ­մա­նա­կան ա­զա­տազ­րկ­ման: 2006 թ. սեպ­տեմ­բե­րի 6-ի ա­ռա­վո­տյան, ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նա­յով աշ­խա­տան­քի գնա­լիս, ան­հայտ հան­ցա­գոր­ծի կող­մից ավ­տո­մե­քե­նա­յին ամ­րաց­ված ռում­բի պայ­թյու­նից, զոհ­վեց ՀՀ պե­տա­կան հար­կա­յին տես­չու­թյան օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զու­թյան վար­չու­թյան պետ Շա­հեն Հա­րու­թյու­նյա­նը: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ:

2007 թ. օ­գոս­տո­սի 25-ի ա­ռա­վո­տյան, ծա­ռա­յու­թյու­նից վե­րա­դառ­նա­լիս, ան­հայտ ան­ձի կող­մից, իր տան մոտ սպան­վեց Լո­ռու մար­զի դա­տա­խազ Ալ­բերտ Ղա­զա­րյա­նը: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ: 2010 թ. մա­յի­սին «Նու­բա­րա­շեն» քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կում, իր ան­կող­նում, հայտ­նա­բեր­վեց «1999 թ. հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծով 14 տար­վա ա­զա­տազ­րկ­ման դա­տա­պարտ­ված Համ­լետ Ստե­փա­նյա­նի դին: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ: Հա­նուն ար­դա­րու­թյան, անհ­րա­ժեշտ է ար­ձա­նագ­րել Ռ. Քո­չա­րյա­նի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի բա­րե­լա­վու­մը: Դրա­նով հան­դերձ, անհ­րա­ժեշտ է նկա­տի ու­նե­նալ, որ 2000-ա­կան թթ. տն­տե­սա­կան աշ­խու­ժա­ցու­մը Հա­յաս­տա­նում դի­տարկ­վում է հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան մեջ ճգ­նա­ժա­մա­յին երևույթ­նե­րի թու­լաց­ման հա­մա­տեքս­տում:

Բա­ցի այդ, ած­խաջ­րա­ծին­նե­րի գնա­ճով, ռու­սա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րում հայ­տն­վե­ցին լրա­ցու­ցիչ մի­ջոց­ներ, ո­րոնք անհ­րա­ժեշտ էր ի­րաց­նել ներդ­րու­մա­յին տես­քով: Սկիզբ դր­վեց «Պարտ­քեր՝ ներդ­րում­նե­րի դի­մաց» ծրագ­րի գոր­ծարկ­մա­նը: Սա­կայն, չնա­յած հան­րա­պե­տու­թյան տն­տե­սու­թյան ամ­րապն­դու­մը փաս­տող դրա­կան մի­տում­նե­րի առ­կա­յու­թյա­նը, չվե­րա­կան­գն­վեց կո­ղոպտ­ված ոչ մի գոր­ծա­րան: Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի օ­րոք ման­րադ­րա­մի ար­ժե­քով ձեռք բեր­ված գոր­ծա­րան­նե­րի տա­րածք­նե­րում տե­ղա­կայ­վե­ցին առևտրա­յին կենտ­րոն­նե­րը: 2000 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի ար­տա­քին պարտ­քը հա­սավ շուրջ 900 մլն ԱՄՆ դո­լա­րի, եր­կի­րը պարտ­քը մա­րե­լու դժ­վա­րու­թյուն­ներ էր կրում: Ռ. Քո­չա­րյա­նը, պարտ­քի դի­մաց, սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով, ռուս կա­պի­տա­լիստ­նե­րին հանձ­նեց հայ­կա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի մնա­ցորդ­նե­րը: Հան­րա­պե­տու­թյան ու­նեց­ված­քի վա­ճառ­քի մի­տու­մը շա­րու­նակ­վեց նաև Սերժ Սարգ­սյա­նի ժա­մա­նակ, այս պա­րա­գա­յում նաև այլ եր­կր­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, ԱՄՆ-ի կա­պի­տա­լիստ­նե­րին:

Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի օ­րոք սկիզբ ա­ռած ընտ­րա­խա­վի ար­տա­գաղ­թը Ռ. Քո­չա­րյա­նի ժա­մա­նակ ո­րոշ չա­փով դա­դա­րեց, քա­նի որ հան­րա­պե­տու­թյան վի­ճա­կի բա­րե­լավ­ման հույս էր արթ­նա­ցել: Մե­ծա­ցավ մաս­նա­վոր դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րի քա­նա­կը Հա­յաս­տան: Ընդ ո­րում, դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րի ընդ­հա­նուր գու­մա­րը եր­բեմն հա­վա­սար­վում էր հան­րա­պե­տու­թյան տա­րե­կան բյու­ջեին: Այս­պես, 2004-ից 2008 թթ. Հա­յաս­տա­նի բան­կա­յին հա­մա­կար­գի մի­ջո­ցով հան­րա­պե­տու­թյուն մուտք է գոր­ծել ա­վե­լի քան 5,3 մի­լիարդ ԱՄՆ դո­լար: Ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում Ի­րան-Հա­յաս­տան գա­զա­մու­ղի «ճա­կա­տա­գի­րը»:

Հան­րա­պե­տու­թյան է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան բարձ­րաց­ման հա­մար ո­րո­շում ըն­դուն­վեց գա­զա­մուղ անց­կաց­նել Ի­րա­նից՝ 2000 մմ տրա­մա­գիծ ու­նե­ցող խո­ղո­վակ­նե­րով, ո­րի հա­մար փոր­վեց խրա­մու­ղի, բայց, այ­նու­հետև, գե­րա­գույն իշ­խա­նու­թյան ո­րոշ­մամբ, խրա­մու­ղում հայ­տն­վե­ցին 1000 մմ տրա­մագ­ծով խո­ղո­վակ­ներ: Ի­հար­կե, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման զար­գա­ցու­մը ոչ միայն չա­պա­հո­վեց Հա­յաս­տա­նի է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյու­նը, այլև զա­վեշ­տի վե­րա­ծեց «եր­կընտ­րան­քա­յին գծի» անց­կա­ցու­մը: Այս փու­լում, որ­պես ի­րա­վի­ճա­կի փր­կիչ, հան­դես է գա­լիս հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը և, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, «հա­մո­զում» ռու­սա­կան գա­զի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին՝ նվա­զեց­նել Հա­յաս­տան մա­տա­կա­րար­վող գա­զի գի­նը (ինչ­պես պարզ­վեց՝ ժա­մա­նա­կա­վո­րա­պես): Ստեղծ­վեց «Հայ­գա­զը», որ­պես «Ռուս­գա­զի» մաս­նա­ճյուղ, ո­րի ղե­կա­վար նշա­նակ­վեց Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը:

Դրա­նով հան­դերձ, ինք­նու­րույ­նու­թյու­նից զրկ­ված ՀՀ գա­զի տն­տե­սու­թյու­նը գտն­վում է «Ռուս­գա­զի» կոշտ վե­րահս­կո­ղու­թյան տակ՝ գո­նե հե­տա­գա­յում Ի­րա­նից գա­զի մա­տա­կա­րար­ման ծա­վալ­նե­րի մե­ծաց­ման մա­սին մտա­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն ան­գամ չու­նե­նա­լով: «Պարտ­քի մար­ման գոր­ծըն­թա­ցում» տեղ գտան նաև ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան այլ ձեռ­նար­կու­թյուն­ներ ՌԴ-ին հանձ­նե­լու փաս­տեր: Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ո­րո­շեց վե­րա­դառ­նալ ակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ միա­վոր­վե­լով Ստե­փան Դե­միր­ճյա­նի և Ա­րամ Սարգ­սյա­նի հետ: Գլ­խա­վո­րե­լով միա­ցյալ ընդ­դի­մու­թյու­նը, Լ. Տեր-Պետ­րո­սյանն անց­կաց­րեց մի շարք հա­մա­տեղ հան­րա­հա­վաք­ներ, ո­րոն­ցում, Ռ. Քո­չա­րյա­նի գոր­ծու­նեու­թյան դեմ բա­ցա­սա­կան զգաց­մուն­քայ­նու­թյամբ տրա­մադր­ված հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյու­նը և, հիմ­նա­կա­նում, ընդ­դեմ այդ պաշ­տո­նում Սերժ Սարգ­սյա­նի ա­ռա­ջադր­ման, հիմ­նա­վո­րա­պես մո­ռա­ցան ցուրտ ու սո­ված «լևո­նա­կան տա­րի­նե­րը»: Նա­խա­գա­հա­կան բազ­մո­ցին, «որ­պես իր շա­րու­նա­կու­թյուն», Սերժ Սարգ­սյա­նին նս­տեց­նել ո­րո­շած «երկ­րորդ բռա­նա­զավ­թո­ղին վնա­սե­լու» ծա­րա­վի մար­դիկ, շրջ­վե­ցին ան­ցյա­լում գա­հըն­կեց ար­ված «ա­ռա­ջին բռ­նա­զավթ­չի» կող­մը:

Լ. Տեր-Պետ­րո­սյա­նը պատ­կեր­վում էր հա­յե­րին ա­զա­տա­րար հե­րո­սի կեր­պա­րով: Ինչ­պես միան­գա­մայն գի­տա­կա­նո­րեն շա­րադր­ված է «Պատ­մա­կան ազ­գագ­րու­թյան» մեջ. «Պաշտ­պա­նի կեր­պա­րը հայ­կա­կան գի­տակ­ցու­թյան մեջ ու­նի հին հու­նա­կան ող­բեր­գու­թյան «սար­քո­վի աստ­վա­ծու­թյան» կեր­պար, աստ­վա­ծու­թյուն, որ իջ­նում է եր­կն­քից ծայ­րա­հեղ պա­հին, քան­դում ան­լու­ծե­լի խն­դիր­նե­րի հան­գույ­ցը և հետ վե­րա­դառ­նում եր­կինք»: (Այդ­պես է ե­ղել 1988-ի վեր­ջին-1990-ա­կան­նե­րի սկզ­բին: Այդ­պես էր նաև 2008 թ.: Նույ­նը տե­ղի կու­նե­նա նաև 2018 թ., Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի հայտ գա­լով և, այս­պես կոչ­ված, «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» հռ­չա­կե­լով): Դրա հետ մեկ­տեղ, հա­մա­պա­տաս­խան քա­րո­զիչ­նե­րը տա­րա­ծում էին այն միտ­քը, որ Տեր-Պետ­րո­սյա­նի օգ­նու­թյամբ կա­րե­լի է «ա­զատ­վել ղա­րա­բա­ղյան կլա­նից», այ­նու­հետև, «նույն կերպ, ա­զատ­վել նաև ի­րե­նից»: Նման գա­ղա­փար­ներ հան­րա­հա­վաք­նե­րում հն­չեց­նում էր ին­քը՝ Լ. Տեր-Պետ­րո­սյա­նը, իշ­խա­նու­թյան գա­գաթ հաս­նե­լուն պես, ա­ռա­ջար­կե­լով օգ­տա­գոր­ծել ի­րեն, որ­պես «մոն­ղոլ-թա­թա­րա­կան լծից» ա­զատ­վե­լու «գոր­ծիք», ի դեմս Քո­չա­րյան-Սարգ­սյան տան­դե­մի և «նրանց թի­մի»:

Նա խոս­տա­ցավ դրա­նից հե­տո «կա­մա­վոր լքել ի­րեն վս­տահ­ված պաշ­տո­նը: Ե­թե այդ պա­հան­ջի ժո­ղո­վուր­դը»: Լ. Տեր-Պետ­րո­սյանն ար­դեն ի­րեն տես­նում էր Հա­յաս­տա­նի եր­րորդ նա­խա­գա­հի պաշ­տո­նում, քա­նի որ Սերժ Սարգ­սյա­նը չէր վա­յե­լում հան­րա­պե­տու­թյան բնա­կիչ­նե­րի պա­տիվն ու հար­գան­քը: Դա տե­սա­նե­լիո­րեն ի ցույց է դնում հետևյալ օ­րի­նա­կը: Նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի վեր­ջին օ­րը` 2008 թ. փետր­վա­րի 17-ին, ընդ­դի­մու­թյու­նը հան­րա­հա­վաք էր անց­կաց­նում Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում և, ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րը, նման մի­ջո­ցա­ռու­մե­րից ա­ռաջ, ան­ցյա­լում փա­կում էին Երևա­նի մուտ­քե­րը՝ գյու­ղա­կան շր­ջան­նե­րի բնակ­չու­թյան հոսքն ա­ռա­վե­լա­գույնս խո­չըն­դո­տե­լու նպա­տա­կով, ա­պա այդ օ­րը հրա­պա­րակն ամ­բող­ջո­վին լեփ-լե­ցուն էր: Բանն այն է, որ Սերժ Սարգ­սյա­նը (հայտ­նի չէ, թե ում հու­շե­լով) ո­րո­շեց նույն օ­րը կազ­մա­կեր­պել իր նա­խընտ­րա­կան հան­րա­հա­վա­քը Հան­րա­պե­տու­թյան» հրա­պա­րա­կում, որ­տեղ տե­ղա­վոր­վում է եր­կու ան­գամ ա­վե­լի մարդ, ո­րոնք հա­տուկ նա­խա­տես­ված ավ­տո­բուս­նե­րով բեր­վե­ցին գյու­ղա­կան շր­ջան­նե­րից: Սա­կայն, Սերժ Սարգ­սյա­նի նա­խընտ­րա­կան ե­լույ­թի ա­վար­տից հե­տո, մարդ­կանց այդ ամ­բողջ հս­կա­յա­կան զանգ­վա­ծը Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կից տե­ղա­փոխ­վեց Ա­զա­տու­թյան հրա­պա­րակ, և միա­ցավ ընդ­դի­մա­դիր ցու­ցա­րար­նե­րին (հրա­պա­րակ­ներն ի­րա­րից հե­ռու են հինգ րո­պե քայլ­քի հե­ռա­վո­րու­թյամբ)՝ ընդ­գր­կե­լով ոչ միայն օ­պե­րա­յի և բա­լե­տի շեն­քի առջևի տա­րած­քը, այլև մեր­ձա­կա բո­լոր փո­ղոց­նե­րը:

Այդ­պես, ընտ­րա­զանգ­վա­ծը de facto քվեար­կեց ընդ­դեմ Սերժ Սարգ­սյա­նի: Սխա­լը (կամ կան­խամ­տած­ված դա­վը) նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Սերժ Սարգ­սյա­նին, «նկա­րած թվե­րով», ար­ժե­ցավ ոչ լրիվ 53-տո­կո­սա­նոց «հաղ­թա­նակ»: Այդ իսկ պատ­ճա­ռով, հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րի շր­ջա­նում վս­տա­հու­թյուն ա­ռա­ջա­ցավ, որ քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րում առ­կա է դա­վադ­րու­թյուն և կեղ­ծիք: Ա­ռա­վել ևս, որ թեկ­նա­ծու­նե­րից մե­կը (Ար­թուր Բաղ­դա­սա­րյան), իր տո­կոս­նե­րը ընդ­դի­մու­թյան միա­ցյալ թեկ­նա­ծու Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի տո­կոս­նե­րին միա­վո­րել ցան­կա­նա­լու դեպ­քում, կա­րող էր ա­պա­հո­վել Սերժ Սարգ­սյա­նի պար­տու­թյու­նը, բայց, չգի­տես ին­չու, չա­րեց այդ: (2008 թվա­կա­նի մար­տի 25-ին Ար­թուր Վա­հա­նի Բաղ­դա­սա­րյա­նը նշա­նակ­վեց նա­խա­գա­հին ա­ռըն­թեր Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար, որն ար­դյուն­քում ա­նաղ­մուկ լքեց այդ պաշ­տո­նը): Ի վեր­ջո, ի՞նչ է տե­ղի ու­նե­ցել 2008 թ. մար­տի 1-ին: Լի­նե­լով 1980-ա­կան­նե­րի հան­րա­հա­վա­քա­յին քա­ղա­քա­կան գոր­ծիչ, Լ. Տեր-Պետ­րո­սյա­նը չէր կա­րող զի­ջել իր օգ­տին ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը, և սկ­սեց լա­րել ի­րա­վի­ճա­կը, հու­սա­լով, որ իշ­խա­նա­վոր­նե­րը, մե­ծա­քա­նակ և ագ­րե­սիվ ամ­բո­խից ա­հա­բեկ­ված, 1989-1991 թթ. նման, կգ­նան ընդ­դի­մու­թյան պա­հանջ­նե­րի զի­ջում­նե­րի:

Սա­կայն, այս ան­գամ չս­տաց­վեց այդ­պես: Հան­րա­հա­վաք­նե­րը շա­րու­նակ­վե­ցին ա­մեն օր, կր­քե­րը բոր­բոք­վե­ցին: Հայտ­նի է, որ բո­ղո­քող ամ­բոխն իր պա­հանջ­նե­րում ա­ռա­վել ար­մա­տա­կան է, եր­բեմն իր ա­ռաջ­նոր­դից պա­հան­ջում է ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ հրահ­րել: Սո­ցիա­լա­կան հո­գե­բա­նու­թյան հիմ­նա­դիր­նե­րից մե­կը՝ Գյուս­տավ Լե­բոն, նշում է. «Հե­ղի­նա­կա­վո­րու­թյունն ու ան­համ­բե­րու­թյու­նը ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են այն­պի­սի ա­ռանձ­նա­կի զգաց­մունք­ներ, ո­րոնք հեշ­տո­րեն հաս­կաց­վում և յու­րաց­վում են ամ­բո­խի կող­մից և նույն­քան հեշտ կի­րառ­վում գործ­նա­կա­նում, հենց որ դրանք հրամց­վեն նրան»:

(շա­րու­նա­կե­լի)

Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 2319

Մեկնաբանություններ