ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Գնանք դե­պի ա­պա­գա»

«Գնանք դե­պի ա­պա­գա»
05.11.2019 | 00:07

Ստե­փան Շա­քա­րյա­նի հետ եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել եմ Հա­յաս­տա­նի հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում (նկա­տի ու­նեմ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի միակ հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը)։ Ստե­փա­նը, կամ ինչ­պես նրան մտե­րիմ­ներն էին դի­մում՝ Ստյո­պան, տա­ղան­դա­վոր կոմ­պո­զի­տոր էր, բարձր կար­գի պրո­ֆե­սիո­նալ, ճա­շա­կով ե­րա­ժիշտ։


Շատ բա­րի և չա­փա­զանց հա­մեստ մարդ էր։ Երբ 2006 թվա­կա­նին ես իմ հե­ղի­նա­կա­յին «Օ­թյակ» հե­ռուս­տա­շար­քում պատ­րաս­տե­ցի հա­ղոր­դում նրա մա­սին, կոմ­պո­զի­տո­րը դեռ կո­չում չու­ներ։ Իսկ երբ վեր­ջերս հայ­տա­րար­վեց նրա մահ­վան լու­րը, պարզ­վեց, որ Ստե­փան Շա­քա­րյա­նը հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դա­կան ար­տիստ է։ Լավ է, որ կյան­քի օ­րոք էր նա ար­ժա­նա­ցել այդ կոչ­մա­նը։ Լավ է, որ գնա­հա­տել են։ Հա­ղորդ­ման ա­վար­տին ես ա­սա­ցի.
-Այ­սօր­վա մեր հե­րո­սը, ցա­վոք, ոչ մի կոչ­ման չի ար­ժա­նա­ցել։ Հու­սանք, որ այդ բա­ցը կլ­րաց­վի։
Իսկ Շա­քա­րյա­նը շա­րու­նա­կեց.
-Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կո­չում ստա­նա­լը շատ դժ­վար էր։ Այ­սինքն, ե­թե դու հա­մեստ ես, կո­չում չես ստա­նա։ Կո­չում ու բնա­կա­րան ստա­նա­լը նույն բանն էր. դու կռ­վա­րար պի­տի լի­նեիր, դու պետք է ա­նընդ­հատ դի­մեիր, դի­մեիր, դի­մեիր...
Ես կար­ծում եմ, ե­թե ար­ժա­նի եմ, կո­չում կս­տա­նամ, ե­թե չեմ ստա­ցել, ու­րեմն ար­ժա­նի չեմ։ Հե­տո ինձ մխի­թա­րում էր այն միտ­քը, որ Կո­մի­տասն էլ կո­չում չու­ներ։ ՈՒ ես հան­գիստ եմ։ Մինչ օրս կո­չում չու­նեմ։ Երևի մի օր կս­տա­նամ։ Բայց մաս­նակ­ցել եմ փա­ռա­տո­նե­րի, մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյուն­նե­րի, մր­ցա­նակ­ներ եմ ստա­ցել, դափ­նե­կիր եմ։
ԳԱ­ՐԻԿ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ - Հայ­րե­նի­քի կա­րո­տը մեծ էր, և ա­պա­գա կոմ­պո­զի­տոր Ստե­փան Շա­քա­րյա­նը Բաք­վից տե­ղա­փոխ­վեց Երևան։ Սո­վո­րեց ե­րեք կոն­սեր­վա­տո­րիա­նե­րում՝ Երևա­նի, Մոսկ­վա­յի, Լե­նինգ­րա­դի։ Ե­ղավ մեծն Ա­րամ Խա­չատ­րյա­նի ա­շա­կեր­տը։
ՍՏԵ­ՓԱՆ ՇԱ­ՔԱ­ՐՅԱՆ - Ծն­վել եմ Բաք­վում։ Ա­մա­ռա­յին ար­ձա­կուր­դը անց­կաց­րել եմ Ղա­րա­բա­ղում, և ե­թե ես ինձ իս­կա­կան հայ եմ հա­մա­րում, դա Ղա­րա­բա­ղի շնոր­հիվ է։ Ման­կուց լսել եմ Ղա­րա­բա­ղի հո­րո­վել­նե­րը, պա­րե­րը։ Մի խոս­քով, մթ­նո­լորտն ա­վե­լի հայ­կա­կան էր, քան Բաք­վում. Բաք­վում մի­ջա­վայրն ա­վե­լի ռու­սա­խոս էր։ Շնոր­հիվ մայ­րի­կիս ես փաս­տո­րեն կապ­վե­ցի Հա­յաս­տա­նի հետ՝ ե­կե­ղե­ցի­ներ էի տես­նում, խաչ­քա­րեր։ Դա մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ ինձ վրա, հե­տա­գա­յում ես ա­վե­լի լուրջ վե­րա­բեր­մունք ու­նե­ցա հայ­կա­կան ար­վես­տի նկատ­մամբ։ 1952 թվա­կա­նին տե­ղա­փոխ­վե­ցի Երևան։ Այն մթ­նո­լոր­տը, որ տի­րում էր Երևա­նում, ինձ ա­վե­լի հա­րա­զատ էր, քան Բաք­վի մի­ջա­վայ­րը։ Ինձ հա­մար ու­րիշ էին մեր ե­կե­ղե­ցի­նե­րը, խաչ­քա­րե­րը, ջու­րը, բնու­թյու­նը, մեր հրաշք օ­պե­րա­յին թատ­րո­նը, մեր հրաշք հրա­պա­րա­կը... Ես մայ­րի­կիս նա­մակ գրե­ցի, որ էլ չեմ վե­րա­դառ­նա Բա­քու, իմ հայ­րե­նի­քը սա է, ես գտա իմ հայ­րե­նի­քը որ­պես ե­րա­ժիշտ, որ­պես ստեղ­ծա­գոր­ծող, որ­պես քա­ղա­քա­ցի։
Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ինձ կա­պե­ցին Հա­յաս­տա­նի հետ։ Ես եր­ջա­նիկ եմ ինձ զգում, որ մենք ու­նենք նման դա­սա­կան կոմ­պո­զի­տոր, դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հիմ­նա­դիր։ Կո­մի­տա­սը հրաշք է։ Ես աշ­խար­հի ե­րաժշ­տու­թյու­նը լավ գի­տեմ, բայց ոչ մի երկ­րում այդ­պի­սի լուրջ վե­րա­բեր­մունք դե­պի ժո­ղովր­դա­կան եր­գը, այդ­պի­սի մշա­կում ոչ մի ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան մեջ չգի­տեմ։


Երբ ա­վար­տե­ցի Լե­նինգ­րա­դի կոն­սեր­վա­տո­րիան, վե­րա­դար­ձա Երևան, չնա­յած կա­րող էի այն­տեղ մնալ։ Ո՞վ վե­րա­դարձ­րեց ինձ։ Կո­մի­տա­սը, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րով­հետև դա իմ հա­վատքն է։ Այդ ե­րաժշ­տու­թյունն ինձ ուղ­ղու­թյուն է տա­լիս, լու­սա­վո­րում է ճա­նա­պարհս։ Կո­մի­տասն իմ կյանքն է, իմ լի­նել-չլի­նե­լը։ Ես սո­վո­րում էի Երևա­նի կոն­սեր­վա­տո­րիա­յում, երբ մեզ մոտ ե­կավ Ա­րամ Խա­չատ­րյա­նը։ Նա հան­դի­պեց ու­սա­նո­ղու­թյան հետ։ Երբ լսեց իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ա­սաց. «Я бы хотел такого студента»։
Դա ինձ ոգևո­րեց։ Ես տե­ղա­փոխ­վե­ցի Մոսկ­վա։ Մր­ցույ­թը մեծ էր. 3 տե­ղի հա­մար 22 դի­մող։ Չվա­խե­ցա և... ըն­դուն­վե­ցի։ Մի օր Ա­րամ Ի­լյի­չը մտ­նում է լսա­րան ու բար­կա­ցած դի­մում է ինձ. «Как тебе не стыдно, я говорю по те­лефону, и меня сп­раши­вают: Как наш Сте­па? А я не знаю, о ком речь»։
Ինքն ինձ ազ­գա­նու­նով գի­տեր։
«У тебя такие родственники, и ты мол­­чал»։
-Ա­րամ Ի­լյիչ, ես ու­զում եմ ի­մա­նալ, ինչ ար­ժեք­ներ ու­նեմ, ով եմ ես, թե չէ բա­րե­կամ­նե­րի մի­ջո­ցով ինձ ճա­նա­չե­լը ար­ժե­քա­վոր չէ։
Ա­րամ Ի­լյի­չին պա­տաս­խանս դուր ե­կավ, ու նա ա­սաց. «С сегодняшнего дня ты мой сын»։
Ա­րամ Ի­լյիչն ինձ շատ էր սի­րում։
Գ. Ղ. -Ստե­փան Շա­քա­րյա­նը գրում է սիմ­ֆո­նիա­ներ, կա­մե­րա­յին ե­րաժշ­տու­թյուն, ե­րաժշ­տու­թյուն կի­նո­յի հա­մար, էստ­րա­դա­յին եր­գեր, ջա­զա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։ Նա մշա­կում է նաև հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան եր­գեր, կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար փո­խադ­րել է Ար­մեն Տիգ­րա­նյա­նի «Ա­նուշ» օ­պե­րան։
Ս. Շ. -60-ա­կան թվա­կան­նե­րը խրուշ­չո­վյան ձն­հա­լի տա­րի­ներն էին։ Դա մեծ նվա­ճում էր։ Մշա­կույ­թը վե­րելք ապ­րեց, սահ­ման­նե­րը բաց­վե­ցին և Երևան հյու­րա­խա­ղե­րի ե­կան աշ­խար­հի լա­վա­գույն սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բե­րը՝ Բոս­տո­նի, Ֆի­լա­դել­ֆիա­յի... Այդ մեծ օր­կես­տր­նե­րը օվ­կիա­նոս հն­չե­ղու­թյամբ ինձ շատ հրա­պու­րե­ցին ու ոգևո­րե­ցին։ Ես հաս­կա­ցա՝ ես գտա իմ տե­ղը, ես հաս­կա­ցա, որ օր­կեստ­րի մտահ­ղա­ցում­նե­րի կոմ­պո­զի­տոր եմ, ե­րա­ժիշտ, մտահ­ղա­ցում­ներս գոր­ծի­քա­յին, սիմ­ֆո­նիկ ե­րաժշ­տու­թյունն են։ Ջա­զը իմ մյուս սիրտն է, երկ­րորդ սիրտն է։ Մեկ-մեկ հա­մա­տե­ղում եմ։ Իմ «ֆրան­սիա­կան տետ­րում» ես գրել եմ և՛ ջա­զի, և՛ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան գա­ղա­փար­նե­րով։ Մե­կը մյու­սին չի խան­գա­րում։ Ե­թե դու այդ սե­րը ու­նես, այդ կուլ­տու­րան ու­նես, քո մեջ սին­թեզ է պա­րու­նակ­ված, այն կա­տար­վում է բնա­կա­նո­րեն, լուծ­վում է, գր­վում է։
Ես ման­կուց սի­րել եմ և՛ ջա­զը, և՛ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը, ման­կուց նվա­գել եմ և՛ նա, և՛ նա։ Ինձ հա­մար պրոբ­լեմ չէր լի­նել դա­սա­կան ե­րա­ժիշտ կամ ջա­զա­յին։ 20-րդ դա­րը տվել է նման կոմ­պո­զի­տոր­ներ Եվ­րո­պա­յում, Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում։ Ինձ մոտ դա բնա­կան կեր­պով է ա­ճել ու պատ­վաստ­վել։


Ինձ հա­մար հե­տաքր­քիր էր կի­նոե­րաժշ­տու­թյուն գրել։ Ֆիլ­հար­մո­նիա­յում դու ե­րաժշ­տու­թյու­նը լսում ես, կի­նո­յում նաև պատ­կերն ես տես­նում։ Թվում է, կի­նո­յում ե­րաժշ­տու­թյու­նը պա­սիվ է, բայց ես գրում էի և երևի ե­րաժշ­տու­թյու­նը խան­գա­րում էր կի­նո­յին, շե­ղում էր։ Կա­րող են ա­սել, ինչ լավ ե­րաժշ­տու­թյուն է։ Շատ եմ գրել և՛ կի­նո­յի, և՛ թատ­րո­նի հա­մար։ Հե­տաքր­քիր էր, ո­րով­հետև կոմ­պո­զի­տո­րը եր­կար չի սպա­սում կա­տար­ման պրե­միե­րա­յին, այլ թարմ-թարմ լսում է կա­տա­րու­մը։
Աշ­խա­տել եմ Ար­ման Մա­նա­րյա­նի հետ, մեծ հա­ճույք եմ ստա­ցել՝ «Մոր­գա­նի խնա­մին», «Սպի­տակ ա­փեր», «Եվս հինգ օր», «Հող և ոս­կի»... ֆիլ­մեր շատ կա­յին։ Մա­նա­րյանն ա­վար­տել է նաև կոն­սեր­վա­տո­րիա, դի­րի­ժոր է, խմ­բա­վար, ե­րաժշ­տու­թյու­նից հե­ռու չէ, պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը կա։ Ե­թե մի բան էի ա­ռա­ջար­կում, մեր դիա­լո­գը ստաց­վում էր, միաս­նու­թյու­նը կա­տա­րյալ էր, գե­ղե­ցիկ, ի­րար լավ էինք հաս­կա­նում՝ կես բա­ռից։ Օգ­նում էր ինձ։
Աշ­խա­տել եմ նաև Փա­րա­ջա­նո­վի հետ։ Մաս­նակ­ցել եմ նրա «Հա­կոբ Հով­նա­թա­նյան» ֆիլ­մի աշ­խա­տանք­նե­րին որ­պես կոմ­պո­զի­տոր և ե­րաժշ­տա­կան ձևա­վո­րող։ Եր­ջա­նիկ տա­րի­ներ էին՝ մեր ծա­նո­թու­թյու­նը, հա­մա­տեղ աշ­խա­տան­քը։ Հե­տաքր­քիր մարդ էր, վառ մարդ էր, վառ ռե­ժի­սոր հա­րուստ ֆան­տա­զիա­յով։ Բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած մարդ էր նա, ա­մեն ին­չից հաս­կա­նում էր՝ նկար­չու­թյու­նից, խո­րեոգ­րա­ֆիա­յից, ե­րաժշ­տու­թյու­նից։ Չկար մի բնա­գա­վառ, ո­րին նա ծա­նոթ չլի­ներ։ Նկա­րա­հան­ման ժա­մա­նակ ոգևո­րում էր, խա­ղու­պա­րով էինք աշ­խա­տում, նրան հեշտ էինք ըն­կա­լում։
Գ. Ղ. -Հոր ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նա­կում է որ­դին՝ Հայ­կը, տա­ղան­դա­վոր դաշ­նա­կա­հար, ջազ­մեն։
Ս. Շ. -Մինչև կոն­սեր­վա­տո­րիա ըն­դուն­վե­լը տղաս սո­վո­րել է ինձ մոտ։ Միակ ու­սու­ցի­չը ես եմ ե­ղել։ Նվա­գում է և՛ ջազ, և՛ կլա­սի­կա։ Ինք­նու­րույն է ընտ­րել իր ճա­նա­պար­հը։ Լավ դաշ­նա­կա­հար է և ջա­զի գլուխ­գոր­ծոց։ Կիրթ ե­րա­ժիշտ է։
Ես կու­զեմ, որ մեր Հա­յաս­տա­նը իր հե­ռու ան­ցյա­լը բե­րի դե­պի այ­սօր և գնա դե­պի ա­պա­գա, ոտ­քի կանգ­նի։ Ին­չու՞։ Ո­րով­հետև մենք հին ազգ ենք, մեր ան­ցյա­լը շատ հա­րուստ է, ներ­կան էլ պա­կաս հա­րուստ չէ։ Գնանք դե­պի ա­պա­գա։


Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ

Լուսանկարը՝ PanPhoto-ի/ Վահան Ստեփանյան/

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ