ԿԳՄՍ-ն հարկ չի համարում արձագանքել կոնսերվատորիայի տարօրինակ միջոցառմանը
27.09.2019 | 00:50
Օրեր առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցած «միջոցառումը» բուռն քննարկումների տեղիք էր տվել:
Հիշեցնենք` լրատվամիջոցներից մեկը տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ փակ խնջույքին մասնակցել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ ու սատանիստական աղանդի անդամներ:
Փակ հավաքից թեև մի քանի օր է անցել, բայց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն այդպես էլ չի արձագանքել տեղի ունեցածին: Նախարար Արայիկ Հարությունյանը, որն աչքի է ընկնում՝ սոցիալական ցանցերում հաճախակի գրառումներ անելով, մեկնաբանելով այս կամ այն իրադարձությունը, գնահատականներ տալով քաղաքական գործընթացներին, այս պարագայում հարկ չի համարել անգամ ֆեյսբուքյան գրառմամբ վերաբերմունք արտահայտել:
«Կոնսերվատորիայի ռեկտորն արդեն անդրադարձել է միջադեպին, կարիք չկա՝ նախարարությունն էլ արձագանքի»,- «Իրատեսին» ասաց նախարար Հարությունյանի մամուլի քատուղար Անժելա Կժդրյանը:
Կարծում ենք՝ նման աղմկահարույց միջադեպը ոչ միայն պետք է մեկնաբանվեր, այլև նախարար Հարությունյանի ուշադրության կենտրոնում լիներ: Այլապես՝ ի՞նչ իմանաս, թե մյուս բուհերում գաղտնի ինչ միջոցառում-խրախճանքներ կարող են իրականացվել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ