Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Ի՞նչ նպատակով էին կանայք բարձրակրունկ կոշիկ հագնում 15-17-րդ դարերում. լուսանկարներ

Ի՞նչ նպատակով էին կանայք բարձրակրունկ կոշիկ հագնում 15-17-րդ դարերում. լուսանկարներ
17.07.2019 | 18:49

Միջնադարում եվրոպական քաղաքներում կոյուղի չկար, ու մարդիկ իրենց բնական կարիքները հոգում էին հենց փողոցում, ինչի հետևանքով աղտոտված էր ամենուր ու ամեն բան: Այս մասին գրում է mirfactov.com-ը:

Մեծահարուստ եվրոպացիներն այս ժամանակահատվածում գտան փողոցներում չաղտոտվելու եղանակը. նրանք հատուկ կոշիկ արտադրեցին, որ թույլ կտար փողոցներն անցնել չաղտոտվելով: Այդ հարմարավետ կոշիկները ստացան «chopines» անվանումը, որ միայն կանայք էին հագնում:

Հենց «chopines» է հետագայում բարձրակրունկների ստեղծման համար հիմք հանդիսացել։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ