ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տիգրիսի ափին հնագույն պալատի ավերակներ են հայտնաբերվել

Տիգրիսի ափին հնագույն պալատի ավերակներ են հայտնաբերվել
01.07.2019 | 00:30

Իրաքի Քուրդիստան շրջանում Տիգրիսի ափին կառուցված Մոսուլի ջրամբարի ջրերի մակարդակը երաշտի պատճառով իջել է՝ բացելով 3400 տարի առաջ կառուցված պալատի ավերակները: Ավերակների վայրում հնագիտական պեղումներ իրականացող՝ քրդերից ու գերմանացիներից կազմված խումբը հայտարարել է, որ այս ակամա բացահայտումը կօգնի նոր գիտելիքներ ստանալ Միտտանի կայսրության մասին, որը Հին Մերձավոր Արևելքի ամենաքիչ ուսումնասիրված կայսրություններից է: «Սա տարածաշրջանում վերջին տասնամյակներին արված ամենակարևոր հնագիտական բացահայտումներից է»,- ասել է քուրդ հնագետ Հասան Ահմեդ Քասիմը: Պալատն ի սկզբանե գետից մոտ 20 մետր բարձրության վրա է եղել, ավելի ուշ կառույցը կայունացնելու նպատակով կավե աղյուսներից պատ է կառուցվել՝ ընդգծելով պալատի տպավորիչ ճարտարապետությունը: Հնավայրում հայտնաբերվել են որմնանկարներ և հնագույն տեքստեր և ուղարկվել են Գերմանիա՝ վերծանելու: Որոշ ժամանակից հնավայրը կրկին ջրի տակ է անցել և հայտնի չէ, թե երբ կրկին ի հայտ կգա:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ