ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պետեր Սովինսկին բաց դաս կանցկացնի

Պետեր Սովինսկին բաց դաս կանցկացնի
20.06.2019 | 18:24

Առաջին անգամ Հայաստանում հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, ԻնՍպորտ մարզաառողջարանային կենտրոնում (Պարույր Սևակ 8/3) տեղի կունենա Breakletics - HIIT the Beat բաց դասընթաց, որը կվարի Բեռլինից ժամանած Breakletics®-ի հիմնադիր, աշխարհահռչակ Պետեր Սովինսկին:

Բրեյքլետիկսը (Breakletics) հիմնադրվել է Գերմանիայի առաջնությունների բազմակի չեմպիոն Պետեր Սովինսկու կողմից (ով հայտնի է «Պետէյր» (Petair) մականունով): Նա 17 տարուց ավելի պարում է: Համարվում է բրեյքդանս (breakdance) պարաոճի պրոֆեսիոնալ պարող: Ոտքի վնասվածքից հետո սկսում է կենտրոնացնել իր ուժերը բրեյքլետիկսի վրա: Մի քանի օրից հայ մարզասերները սպորտի այս տարատեսակի հիմնադրին հանդիպելու բացառիկ հնարավորություն ունեն:


Բրեյքդանսի ասպարեզում նա գիտակցեց, որ ստեղծագործական միտքը ամենակարևոր առանձնահատկությունն է, որը տարբերում է մարդկանց իրարից։
Լինելով ֆիթնեսի սիրահար՝ Պետեր Սովինսկու մոտ միտք է հղանում կիրառել ստեղծագործական պարային մոտեցումը ֆիթնեսի մեջ ևս։ Եվ այսպես ծնվում է Breakletics®-ը (2010 – 2014 թթ.)։
Ի՞նչ է բրեյքլետիկսը: Բրեյքլետիկսը տարբերվում է մնացած ֆիթնես ծրագրերից։ Այն ձանձրալի կամ միապաղաղ չէ, ընդհակառակը, ծրագրային ճկուն է, շարժուն, ստեղծագործական և մարզում է մարմինն ու միտքը՝ ինչպես մեկ ամբողջություն։
Այն ֆիթնեսի, բրեյք դանսի և վորքաութի համադրություն է: Ներառում է պիլատեսի, յոգայի, պարերի և ֆունկցիոնալ թրեյնինգի լավագույն տարրերը: Պարապմունքներն անցկացվում են դինամիկ և գեղեցիկ երաժշտության ներքո, վարժությունները տարբեր են ու տարաբնույթ բարդության: Բրեյքլետիկսն այն մարդկանց համար է, ովքեր սիրում են ակտիվ ապրելակերպը:

Սպորտի այս տեսակը պարզապես մարզում չէ. այն թույլ է տալիս զարգացնել ստեղծարար մտածողությունը: Ընդ որում՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում բարդության իր աստիճանը: Սպորտի այս տարատեսակն այսօր գրավում է ամբողջ աշխարհը՝ ձեռք բերելով համակիրների տարբեր երկրներից:
Այն ցուցված է բոլոր այն մարդկանց ովքեր սիրում են լինել ակտիվ և ցանկանում են փորձել նոր, չափազանց մոտիվացնող ֆիթնեսի տեսակ։ Այն ընդգրկում է իր մեջ և՛ դեռահասներ, և՛ մեծահասակներ, անկախ սեռից։ Վարժություններն ունեն բարդության տարատեսակ տարբերակներ և մակարդակներ, որոնք «կառուցվում են» մեկը մյուսի վրա։
Ծրագիրն այնպես է կազմված, որ մասնակիցներին հնարավորություն է տրվում մարզվել իրենց ֆիզիկական պատրաստվածության (ֆիտնես) մակարդակին համապատասխան օպտիմալ մոտեցմամբ և երկար ժամանակ մնալ մոտիվացված։
Բրեյքլետիկսի համար պարելու կամ ակրոբատիկայի նախնական իմացություն չի պահանջվում։


Բրեյքլետիկսը բարձր ինտենսիվության, կարդիոուժային մարզման ձև է, որը զարգացնում է ուժային և իմունային դիմադրողականությունը, կորդինացիան, կենտրոնանալու ունակությունը, շարժունակությունը, հավասարակշռությունը, տալիս է մարմնին ճկունություն, ռիթմի զգացողություն, արագություն, նպաստում է ստեղծագործական մտքի զարգացմանը, և զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերը հավասարաչափ:
Բարձր ինտենսիվության ծրագրի շնորհիվ հեշտւթյամբ այրվում է մեծ քանակությամբ ավելնորդ կիլոկալորիաներ որը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում նվազեցնել քաշը և ձեռք բերել ատլետիկ և սլացիկ կազմվածք: Մեկ դասաժամի ( 55 րոպե ) ընթացքում այրում է 400 – 800 կկալ:

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ