Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Երևանում ցուցադրվեց Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին

Երևանում ցուցադրվեց Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին
07.06.2019 | 18:45

Այսօր Երևանում ցուցադրվել է Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։ Դիրիժորը պատմում է, թե ինչպես առաջին անգամ 18 տարեկանում կանգնեց դիրիժորական վահանակի առաջ և հասկացավ, որ դիրիժորությունը իր երազանքի մասնագիտությունն է:

Ֆիլմը նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։


Ֆիլմը ներկայացնելու համար Հայաստան է ժամանել Mezzo TV-ի համագործակցության և զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին։ Կոնստանս Պանքրազին նախ ներկայացրեց Mezzo հեռուստաընկերությունը, նրա գործունեությունը։ Mezzo-ի հեռուստաբովանդակությունը տարածվում է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Mezzo-ն աշխարհով մեկ ավելի քան 60 միլիոն բաժանորդ ունի։
«Մենք ուրախ ենք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ուրախ ենք նաև վավերագրական ֆիլմ նկարահանել նրա մասին, ով դիրիժորական արվեստում ներգրավված է 18 տարեկանից։ Mezzo-ի պարտականությունն է աշխարհին ցույց տալ նոր տաղանդավոր արտիստներին, որոնք արժանի են դրան։ Ֆիլմը, որտեղ ներկայացված է Սերգեյ Սմբատյանը, ցուցադրվել է 60 երկրներում, և հինգ տարի շարունակ պետք է ներկայացվի»,- ասաց Կոնստանս Պանքրազին։


Նշենք նաև, որ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ