Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը

Կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը
07.06.2019 | 18:39

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունիսի 6-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նկարչի ընտանիքի անդամներին և վարպետի արվեստը գնահատողներին:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ