ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով

Երաժիշտները նվագել են սառույցից պատրաստված գործիքներով
18.05.2019 | 18:14

Սառույցը նույնպես նվագում է, ապացուցում են նորվեգացի երաժիշտները, որոնք երաժշտական համար են ցուցադրել սառույցից պատրաստված գործիքներով: Այս մասին տեղեկանում ենք Euromag.com կայքից:

Աղբյուրը նշում է, որ երաժիշտները սառույցը վերցրել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից: «Սառույցից պատրաստված գործիքները մեկ նպատակ ունեն՝ ուշադրություն հրավիրել գլոբալ տաքացման խնդիրների վրա,- ասել են երաժշտական քառյակի ներկայացուցիչները, որ ելույթ են ունեցել Արկտիկայի ամենահյուսիսային կետում՝ -12 ցրտի պայմաններում»:

Նշվում է, որ կվարտետը նվագել է հատուկ այս իրադարձության համար գրված «Օվկիանոսյան հիշողություններ» ստեղծագործությունը:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ