Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով

Արամ Ավետիսի«Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը` շուտով
16.05.2019 | 17:30

Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 18:30-ին «Նոյյան Տապան» գրախանութում: Արձակագիրն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մեղավո՞ր է արդյոք այդ գիրք-հայելին, որ իր՝ անխաթար ներկայացրած աշխարհը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության և միայն սոսկում է պատճառում: Երազն ու իրականությունն իրար են խառնվել այդտեղ: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ, և միայն ցնորքներով կարող է ապրել:

Մինչ շնորհանդեսը գիրքը վաճառվելու է միայն Նոյյան Տապան գրախանութում։ Շնորհանդեսից հետո առկա է լինելու բոլոր գրախանութներում։

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ