Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայանում է մեկ նկարի ցուցադրությամբ ընտանիքի հավաքածուից։ Նկարը երբևէ չի եղել ցուցադրված և ավելի քան 30 տարի գտնվել է Հայաստանից դուրս։
Թանգարանը ներկայանում է ևս մեկ կարևոր նորությամբ`բոլորովին վերջերս բացված`Մինաս Ավետիսյանի անձնական իրերի սրահով, որոնք նույնպես երբևէ չեն ցուցադրվել։