Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ասում են...

Ասում են...
23.09.2008 | 00:00

... թե իշխանական բուրգի քոչարյանամերձ «հարկաբաժինը» գաղտնի հրահանգ է իջեցրել ֆիսկալ մարմիններին, պարզ հասկացնելով, որ հարկերի հավաքման գործում կաշվից դուրս չգան։ Ստվերային այս սաբոտաժը, կարծես, իր սև գործն անում է արդեն, և այսօրվա դրությամբ հարկահավաքությունը երկրում ցանկալի մակարդակի վրա չէ։ Նմանատիպ թերացումներ են արձանագրվել նաև մի շարք նախարարություններում ու գերատեսչություններում՝ առանձին բիզնես-ծրագրերի մասով։ Ասում են, թե «պադրիվնոյ» այս սցենարով քոչարյանականները հող են նախապատրաստում բյուջեի կատարումը տապալելու համար, ինչը մեխանիկորեն կարող է հանգեցնել գործող վարչապետի հրաժարականին։ Իր հերթին ձեռքերը ծալած չի նստել նաև սերժսարգսյանամերձ բիզնես-վերնախավը, որը երդվել է ոչ մի պարագայում թույլ չտալ Քոչարյանի վերադարձը իշխանական բուրգ, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի դիմել արմատական ընդդիմության աջակցությանը։

Դիտվել է՝ 4179

Մեկնաբանություններ