-
27.07.2012|
14:47
Սերբիայի նոր կառավարությունը չի ճանաչելու Կոսովոյի անկախությունը, հայտարարել է արտգործնախարար Վուկ Երեմիչը:
-
27.07.2012|
14:44
2003 թ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հովանավորությամբ ստեղծված «Tax Justice Network»` «Արդարացի հարկային համակարգ», ոչ կառավարական կազմակերպությունը «Օֆշորային գոտիների գինը» զեկույց է նախապատրաստել, որտեղ նշված է, որ 1993-2010 թթ. Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից օֆշորային գոտիներ ամենամեծ գումարները փոխանցվել են Ադրբեջանից և Ղազախստանից:
-
27.07.2012|
14:42
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն առողջական խնդիրների պատճառով մեկնել է Ղրիմ: 77-ամյա վարչապետը շաքարախտի հետևանքով կորցրել է մեկ աչքի տեսողությունը և վիրահատությունից հետո վերականգնողական կուրս է անցնելու:
-
27.07.2012|
14:39
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Հունաստանից հուլիսի 29-ին մեկնելու է Թուրքիա` բանակցելու երկկողմանի կապերի և գլոբալ թեմաների շուրջ:
-
27.07.2012|
12:15
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետան մյուս շաբաթ կայցելի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, որտեղ Իսրայելի և Հորդանանի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայում ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը։ Այդ մասին այսօր հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը։
-
26.07.2012|
14:01
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարող հուլիսի 27-ին սկսվող 30-րդ օլիմպիական խաղերի հանդիսատես լինել:
-
26.07.2012|
13:58
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով Թեհրանի արձագանքը ԼՂՀ նախագահական ընտրություններին, ասել է, որ Իրանը մտածելու տեղիք է տալիս:
-
26.07.2012|
13:55
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ թշնամիները փաստացի պատերազմում են Սիրիայի դեմ, սակայն Սիրիայի ժողովուրդն ու նրա բարեկամները թույլ չեն տա գահընկեց անել ներկա իշխանություններին:
-
26.07.2012|
13:53
Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերայի ընթացքում 12 մարդու սպանության և տասնյակ մարդկանց վիրավորելու համար մեղադրվող Ջեյմս Հոլմսն իր ծրագրի մասին տեղյակ է պահել իր հոգեբանին և գրառումներ կատարել օրագրում:
-
26.07.2012|
13:49
7 մարդ է զոհվել Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում գտնվող ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունից: Այդ մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության մեքսիկական ծառայությունը: