Այսօր հրապարակվել են հունիսի 15-ին անցկացված օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները: Անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իսպաներենից, իտալերենից և պարսկերենից քննության մասնակցելու հայտ էր ներկայացրել 9175 դիմորդ:
Օրերս վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը և դասախոս Սուսաննա Աբազյանը հայտարարեցին, թե «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննական թեստերում բազմաթիվ վրիպակներ կային, որոնք բախտորոշ են երեխաների համար։
Հունիսի 19-ին տեղի կունենա «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը։ Հունիսի 22-ին «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննություններով էլ կավարտվի միասնական քննությունների առաջին փուլը։
Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց։
Հունիսի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Այսօր ավելի վաղ մյուս թեկնածուն` Վաղարշակ Մադոյանը, ինքնաբացարկ էր հայտարարել:
Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունն անցկացնելու համար ձևավորվել է 37 քննական կենտրոն, որից 13-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:
Շուրջ երկու տասնամյակ է, ինչ հանրապետության կրթական համակարգը շարունակական փոփոխությունների մեջ է: Նպատակը հասկանալի է` միանում ենք (կամ ինչպես ընդունված է ասել` ինտեգրվում ենք) եվրոպական կրթական համակարգին:
Հունիսի 8-ին տեղի ունեցավ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը: Քննությանը մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 8 հազար 957 դիմորդ-շրջանավարտ: ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնում նախատեսված էր, որ քննություն կհանձնի 173 դիմորդ, սակայն քննությանը չէին ներկայացել 26-ը:
Հունիսի 12-ին կայանալու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար երկու դիմում է ներկայացվել։
BRICS-ի գաղափարախոսական առանցքը, վերջին հաշվով, հանգում է zero sum game սկզբունքից միջազգային հարաբերություններում ինչ-որ չափով հրաժարվելու հօգուտ ալտրուիստական բնույթի նպատակների։