Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Դասալքում են ոչ թե զինվորները, այլ՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը

Դասալքում են ոչ թե զինվորները, այլ՝  ռազմաքաղաքական ղեկավարությունը
24.09.2024 | 11:10

Հերթական անգամ դավաճանները դաշտ են նետում «արցախցին չի կռվել» թեզը, իսկ մյուս կողմն էլ, մտնելով այդ օրակարգի մեջ, «հերոսաբար» ապացուցում է, որ արցախցին կռվել է։

Իրականում հարցադրումն ինքնին արդեն սխալ է, որովհետև կռվում է ոչ թե սովորական քաղաքացին, այլ ռազմաքաղաքական իշխանությունը։ Նույն կերպ, դասալքում են ոչ թե սովորական զինվորները, այլ՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որովհետև մարտի դաշտը լքելն ընդամենը ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրավիճակին չտիրապետելու հետևանք է։

Թերագույնի մասով ամեն ինչ պարզ է. ինքը ամեն ինչ արեց Արցախի վերջնական կործանման համար։ Հարցն այլ տեղում է՝ ի՞նչ են արել Արցախում գտնվող իշխանությունները։ Փոխանակ առաջին քայլով հաստատեին դիկտատուրա (հռոմեացիները դիկտատուրան հենց նման արտակարգ դեպքերի համար են հնարել), հետո իրականացնեին տոտալ զորահավաք, միաժամանակ դիմելով Սփյուռքին ու Հայրենիքում գտնվող կամավորներին՝ գալ Արցախ ու լրացնել թերագույնի կողմից դուրս բերվող զորքի տեղը, կատարեցին մեր ազգի կողմից պատմականորեն անդադար գործվող նույն սխալը՝ հույսը սեփական ուժերի վրա դնելու փոխարեն փորձեցին, մի կողմից, հույսը օտարի վրա դնել, իսկ, մյուս կողմից էլ, շուստրիությամբ պլստալ։

Երևանում նստած որոշ «ռացիոնալ» մտածողներ էլ ասում են. «Ասենք թե՝ մեկ շաբաթ դիմադրեին, ի՞նչ էր փոխվելու»։ Իսկ փոխվելու էր ամեն ինչ՝ և՛ միջազգային հանրության վերաբերմունքը, և՛ ներքին, հայաստանյան իրավիճակը։ Մարդկության պատմությունը ունի նախադեպային ապացուցված ոսկե կանոն՝

ամենաանհույս թվացող իրավիճակներում միշտ պետք է դիմադրել, որովհետև դռները բացվում են միայն պայքարողների առջև։ Հակառակ դեպքում, Սպարտայից մինչև Մուսա Լեռ «ռացիոնալ» հաշվարկներ էին անելու ու կապիտուլացվեին։ Սա կոչվում է ռացիոնալ միջակություն։

Հաղթում է նա, ով ինքն իրեն է հավատում և ավելի վճռական ու համառ է դուրս գալիս։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ