Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Այսօր ծնվել է մեր գրականության ալպիական մանուշակը՝ Ակսել Բակունցը

Այսօր ծնվել է մեր գրականության ալպիական մանուշակը՝ Ակսել Բակունցը
13.06.2024 | 17:10

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»: Սա հայ գրականության ամենահայտնի տողերից մեկն ա։ Դեռ դպրոցում ենք կարդում, վերլուծում, հիանում, իսկ հետո՝ կյանքի ընթացքում, ժամանակ առ ժամանակ նորից հանդիպում ենք ու ամեն տարիքում տարբեր կերպ ենք ընկալում, իմաստավորում։

Եթե մեր գրականությունը պատկերասրահ լիներ, Բակունցի ստեղծագործությունն ամենալուսավոր տեղում կախված վառ գույներով վայրի ծաղիկների մի փունջ կլիներ։

Մենք մոտենում ենք ծաղիկներին, նայում ենք, հիանում նկարով, ու քչերի մտքով ա անցնում, որ էդ շլացուցիչ երփներանգության տակ իրենց սարերից ու դաշտերից բռնաքաղված ու ծաղկամանի մեջ բանտարկված, մոռացության մեջ իրենց կյանքի վերջին անփառունակ ժամերն ապրող ծաղիկների տանջանքն ա թաքնված։ Մենք քիչ ենք մտածում նկարում պատկերված չքնաղ ծաղիկների ճակատագրի մասին։ Պարզապես՝ հիանում ենք նրանց գեղեցկությամբ ու ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի նման՝ վայելում ենք ծիրանագույն բուրաստանը։

Էսօր ծնվել ա մեր գրականության ալպիական մանուշակը՝ Ակսել Բակունցը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7979

Մեկնաբանություններ