ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Նեթանյահուի որդին առաջարկել է ստեղծել Քրդստան պետություն

Նեթանյահուի որդին առաջարկել է ստեղծել Քրդստան պետություն
01.06.2024 | 08:25

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիրը, իր X-ի էջում առաջարկել է սկսել մեծ մերձավորարևելյան պատերազմ, որի արդյունքում կստեղծվի Ազատ Քրդստան պետությունը, որը պետք է ձևավորվի Ադրբեջանի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի և Վրաստանի տարածքների հաշվին;

Համոզված եմ՝ Յարիրի հայրիկը տեղյակ է որդու առաջարկներից...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ