Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Սարդարապատի խորհուրդը «Կարող ենք»-ի ու «Չենք կարող»-ի պայքարն է

Սարդարապատի խորհուրդը «Կարող ենք»-ի ու «Չենք կարող»-ի պայքարն է
28.05.2024 | 16:07

Անցել է 106 տարի՝ ոչինչ չի փոխվել։ Մեծ հաշվով, այսօրվա Հայաստանում կա երկու պարադիգմ՝ «Կարող ենք»-ը և «Չենք կարող»-ը։

Սարդարապատից առաջ «Չենք կարող»-ի կողմնակիցները «պրագմատիկ» հաշվարկներ էին բերում ու առաջարկում էին նահանջել Սևան։ Իսկ ներկայի «Չենք կարող»-ները Արցախից մի քանի փուլով նահանջեցին մինչև Սյունիք։ Հիմա էլ ասում են՝ Տավուշից նահանջում ենք, որովհետև «Չենք կարող»։

1918-ին, վերջապես, Արամի գլխավորությամբ իշխանության եկավ «Կարող ենք»-ի թիմը, և, կիրառելով զուտ կազմակերպչական բնույթի գործողություններ, շատ արագ՝ հաշված օրերի ընթացքում, իրավիճակ փոխեց։ Սարդարապատի մասնակից Հովհաննես Բաղրամյանը հաղթանակի գրավականների մասին ասել է՝ մենք կարողացանք հաղթել, որովհետև կարողացանք արդյունավետ օգտագործել եղած սուղ ռեսուրսներն ու ընդհանուր գերարդյունավետ կառավարել պատերազմը։ Իսկ 44-օրյաում, ինչ սխալ հնարավոր էր թույլ տալ պատերազմական մենեջմենթում՝ թույլ տրվեց։ 44-օրյա պատերազմը մենք պարտվեցինք միայն և միայն պատերազմական մենեջմենթում թույլ տրված ճակատագրական սխալների հետևանքով։

«Չենք կարող»-ի ինտելեկտուալ հատվածի գաղափարական բացատրությունները դասական իմաստով խելացի միջակների փիլիսոփայությունն է։ «Դարը ուրիշ է», «սերունդը ուրիշ է», «թշնամին ուրիշ է», «տեխնոլոգիաները ուրիշ են», «մոտիվացիան ուրիշ է» և շատ այլ, ըստ իրենց, «Կարող ենք»-ը անհնարին դարձնող հանգամանքներ։

Իսկ ոչ միջակների փիլիսոփայությունը հիմնվում է մեկ կետի՝ ցանկացած հանգամանքներում միշտ կա հաջողության հասնելու բանաձև։ Ինչպես Իլոն Մասկն ասում է. «Եթե մի բան հնարավոր է տեսականորեն, ապա այն անպայման հնարավոր է իրականացնել գործնականորեն»։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ