«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Հայոց եկեղեցին ձեռնամուխ է եղել Հայոց պետականության փրկությանը

Հայոց եկեղեցին ձեռնամուխ է եղել Հայոց պետականության փրկությանը
27.05.2024 | 10:07

Եթե ինձ հարցնեք, թե արդյոք Արցախը կորցրած, Երկիրս՝ ծվեն-ծվեն, ներսում՝ թշնամի, դավաճան վարչապետ ու կառավարություն ունեցող Հայաստանում հնարավո՞ր է երջանիկ լինել,կասեմ՝ Ոչ։ Այսօրվա Հայաստանում իրեն երջանիկ զգալու համար՝ մարդ պիտի ստոր ու եսասեր լինի կամ, առնվազն, Հայ չլինի։

Սակայն, նաև՝ Այո։ Որովհետև ականատեսն եմ մի անսպասելի, զարմանահրաշ հոգևոր վերածննդի, մի պատվախնդրության ջրվեժումի, երբ անհավատ, անդունդ սլացող աշխարհում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, մոր պես սիրալիր ու համբերատարությամբ հղի, ձեռնամուխ է եղել Հայոց պետականության փրկությանը։ Ես Աստծուն Հավատում էի, հրաշքներին՝ ոչ։ Եվ, փաստորեն, մեր երկրում ամեն ինչ քանդվել էր, բացի Եկեղեցուց։

Պատիվ ու Հայրենիք՝ երեկվա միտինգում շեշտադրում էր սրբազանը ու ժողովրդին վերադարձնում իր բնական՝ ազգային արմատներին։ Յուրաքանչյուր բառը՝ հղկված ադամանդ, յուրաքանյուր դատողություն՝ ծանրակշիռ ու զգույշ։ Կեցցեք։ Շնորհակալ եմ։ Ձեր շնորհիվ ինքնամաքրման գործընթացը արդեն սկսվել է, ու կանգնեցնելն անհնար է այլևս։ Ես արդեն չէի հավատում, որ դա հնարավոր է՝ մեղավոր եմ։ Սակայն դուք և նրանք, ովքեր Կիրանցից մինչև Երևան Ձեր կողքին են, ապացուցեցիք, որ մենք կենդանի, բնազդներով առողջ ու բանականությամբ դեռևս սթափ ազգ ու ժողովուրդ ենք։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 3320

Մեկնաբանություններ