Այս շարքն սկսում եմ աղոթքով, որ տրվեց ինձ ի երուստ որպես ընծա երկարամյա որոնումներիս։
Ամեն աղոթք ուժ ունի և թաքնված խորհուրդ։
Աղոթքն անկեղծանալու և ազնիվ լինելու հնարավորություն է։ Դա նաև էներգիայի փոխանցում է, ուղորդում և ունի կոնկրետ հասցեատեր։
Խոսքը հզոր է բոլոր զենքերից և կարող է ունենալ դրական կամ բացասական լիցք։
Կործանիչ ուժն անեծքով է դուրս գալիս մարդուց, ապրեցնող ուժը` աղոթքով։
Երկու դեպքում էլ մենք տալիս ենք մեր էներգիան, որը վաղ թե ուշ տեղ է հասնում և վերադառնում մեզ, բայց արդեն բազմապատկված։
Սա է տիեզերքի օրենքը և բնավ հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, այլ ճանաչելու և իմանալու։
Ահա աղոթքը, որն օգնում է ինձ։
Արարի՛չ բովանդակ գոյության,
Տու՛ր մարդկանց առողջություն`
Հոգևոր, մտավոր և մարմնական:
Տու՛ր նրանց իմաստություն,
Որ չվնասի մեկը մյուսին:
Տու՛ր հաջողություն գործերին բարի,
Որ թեթևանա տառապանքը:
Բոլոր շնչավոր արարածներիդ
Հար լինի լույսդ կենարար
Եվ շնորհակալ եմ աստ տվածով ամեն։
(շարունակելի)
Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ