ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Դիլիջանի ազգային պարկը հրդեհե՞լ են՝ հատումների հետքերը թաքցնելու նպատակով

Դիլիջանի ազգային պարկը հրդեհե՞լ են՝ հատումների հետքերը թաքցնելու նպատակով
06.12.2023 | 06:54

Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 3-ին։ Դիլիջան համայնքի բնակիչները հայտնում են, որ նույնիսկ ամռանը այդ չափերի հրդեհ չի լինում, իսկ հիմա ՝ձմռան սկզբին, երբ անտառ գնացողներ չեն լինում, անտառը խոնավ է, և նման մեծ չափերի հրդեհը պատահական չի կարող լինել: Դիլիջանցիները կարծում են, որ հրդեհը սարքել են, որպեսզի ազգային պարկի տարածքում կատարած մեծ հատումների հետքերը ծածկեն, ամեն ինչ վերագրեն կրակին: Հրդեհաշիջման աշխատանքների մասնակիցներից մեկը լրագրողիս ասաց, որ ապշած է հրդեհի գոտում տեսածից, թե ինչքան հատումներ են կատարվել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2662

Մեկնաբանություններ