ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոյեմբերի 9

Նոյեմբերի 9
09.11.2023 | 15:06

Այս օրը թուղթ է՝ գիշերով գրված,

որ անծանոթ ծառերի խմորից է հունցված,

այս օրը խրամատ է, որին առաջինը

ռազմի աստվածները լքեցին:

Այս օրը մոռացված փամփուշտ է,

ժանգոտված ինքնաձիգ և «Իսկանդեր»,

որ բոլոր օրերին կրակում է

մեր հավաքական երազանքների վրա:

Այս օրը ստվեր է, որ ամեն իրիկուն գաղտնի

հայտնվում է մեր անկողիններում,

ծաղրում պատից կախված նկարները,

քրքջում օրորոցների բույրը շնչելիս,

մտնում զարդատուփերը և լլկում

նշանի մատանիները, նամակները սիրառատ

և տոհմածառերի գույնզգույն նկարները:

Եվ չի հեռանում, ապրում է խոհանոցում,

հեռուստացույցի մեջ, ավելի պոչին,

և հիշողություններն է ավելով տանում շեմին

օտարացած տարածքները:

Այս օրը թուղթ է,

որ Ֆրունզիկի դողացող ձայնով հարցնում է.

«Նիկո՛լ,դու կըռնա՞ս սև թուղթ ուդես…»։

Այս օրը թուղթ է կամ գուցե թուղթ չէ,

քամի է, որ հողը փոշի է դարձնում

և լցնում, կուտակում է մեր սառած բիբերի մեջ:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 4053

Մեկնաբանություններ