Հայկական մռութներով եվրոպամետները հեռու են արևմտյան, քրիստոնեական արժեքներից:
Նրանք մարդու իրավունքների համար կռիվ տվողներ չեն, եթե մեջը փող չլինի, եթե մարդը, ում իրավունքները ոտնահարվել են, իրենց անսամբլի հետ կապ չունենա:
Հայկական եվրոպամետներին հուզում է միայն փողը և թե երբ Հայաստանից դուրս կբերվեն ռուսական զորքերը:
Հայկական եվրոպամետությունը հղի է թուրքականությամբ:
Հայ ազգայնականները հեռու են ազգային, պետական արժեքներից: Պառլամենտում ներկայացված երեք կուսակցություններից երկուսը դիրքավորված են ազգայնական դաշտում:
ՈՒսումնասիրեք պատգամավորների կենսագրությունները. ճնշող մեծամասնությունը զինվորական ծառայությունից խուսափած: Այդ ազգայնական հուժկու տղերքը պիտի «մեջտեղից պատռեին» Արմեն Գրիգորյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արայիկ Հարությունյանին, Արարատ Միզրոյանին:
Վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում բյուրոկրատական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող հարյուրավոր պաշտոնյաներ կուրսեր են անցել Թուրքիայում: Հայաստանի ներկայիս վարչապետը բացահայտ ձևով սպասարկում է տարածաշրջանում թուրքական հետաքրքրությունները:
Հայկական ազգայնականությունը հղի է թուրքականությամբ:
ՈՒ այս ամենը հնարավոր չէր լինի, եթե թուրքն այդքան չսիրեր հայի հողը, եթե հայն այդքան չսիրեր թուրքի փողը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ