Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նեղ օրերիս շարանը (գյուղական պատառիկներ շարքից)

Նեղ օրերիս շարանը  (գյուղական պատառիկներ շարքից)
24.09.2023 | 14:11

(սկիզբը` այստեղ)

֊Իմ հայրենի ՏԵՂ գյուղը, կրակի տակ էին առել թուրք ազերիները։ Հեռահար թնդանոթներով հարվածում էին գյուղի

շինություններին ու տներին: Վնասները շա՜տ-շատ էին:

Կրակի բերանում էինք, անմիջապես Հայ ադրբեջանական սահմանի վրա։ Թուրքերը դիրքավորված էին 5 կմ հեռավորության վրա ու անընդհատ կրակի տակ էին պահում խաղաղ բնակչությանը։

Կամավորական ջոկատներ էին գալիս Հայաստանի

տարբեր տեղերից ու գյուղի քաջարի անվախ տղաների հետ կռիվ էին տալիս թուրք բաշիբոզուկների դեմ։

Գյուղի փոքր երեխաներին տարհանել դեպի Գորիս էին ուղարկել: Չնայած Գորիսն էլ ապահովագրած չէր։

Կռկվ էր, կռիվ, կենաց մահու մարտերէին գնում ու փառք ու պատիվ մեր հերոս տղաներին, որ մինչև վերջ մարտնչում էին ու այդպես էլ թուրքը չկարողացավ մտնել ՏԵՂ գյուղ։

Օհանենց Հանեսը, չնայած իր մեծ տարիքին, քուն ու դադար չուներ։

Մահն աչքերի առաջ, ջահելի պես կռվում էր։

Զաբուղը վերցնելուց հետո, գետի ափին տղաների հետ զրուցելիս, մի պաշտոնավոր մարդ է մոտենում իբր

հրահանգներ տալու, թե որ կողմով

շարժվեն, որ թուրքերին հանկարծակի

բերեն ու կոտորեն։ Նայելով Հանեսին, ասում է էս մարդուն չտանեք։

Հանեսը լսելուն պես, վրա է տալիս մեր գյուղի բարբառով.

- Ադա, ա՛յ ջահել, մի տեղդ դուզ կաղնի ու նոր հետս խոսա։ Կյանքիս շատը, էս ղոլերին եմ մաշել, բա վեր ես չքինամ,

տու ե՞ս քինալու դոշ տաս թորքին։ Չէ քեփավս չքինացիր, տեսնում ե՞ս էն ծառը, դե եկ մինը տու կրակի, մինն էլ

ես կրակեմ, տենանք հուվա սնայպերը, ե՞ս, թե՞ տու։ Էս նեղ մաջալին ինձ նեղացնում ես։ Մինչև սպանած թորքերի թիվը

չհսցնեմ տարիքիս թիվին, ես տոն քինացողը չեմ։ Թող էս ջահել ջիվան տղերքը ասեն, թե հունց եմ դուխավատ անում։ Էգուց էլ ասեն, թե Հանեսը փախավ քինաց։ Խելք հըվաքի իմ ախպեր,

մինչև Բաքու պիտի քինամ, մեր Մանթաշովի նավթի հանքերին տերություն անեմ։ Էս գիշեր էլ Լաչինը պիտի վերցնենք, թորքը վախկոտ ազգ է, թորքը կռվող չէ, թորքը թալանչի, հետևիցդ

խփող է, սրանց պիտի գյուլլի պերանը տաս ու տեղում վառես, հսկացա՞ ր իմ ախպեր։ Մենակ մեզ զենքով ապահովեք ու մինչև մի ամիսը Բաքու չայ ենք խմելու։ Ապրի էն Վազգենը, էն

Արարատցին, շատ ղոչաղ է, ջահել է, բայց դե քաջ մարդ է։

Ա՛յ, վեր տհենց մի քսանը ինի, էլ դարդ ու ցավ չոնեմ, իսկական հայ է, նվիրված իր հողին ու ջըրին։ Լավ մարդը երևում է իսկույն, ես նրա ջանին մեռնեմ, մենակ ինքը խոսա տու լսի, քեփս կալիսա, վեր կյամա ռիսկով ասում ա հաղթելու ենք, հուպ

տվեք տղերք։ Ինձ էլ կատակով ասում ա` Հանես ախպեր , վեր կռիվը պրծնի, քեզ տանելու եմ մի պաշտոնի տինեմ։ Ասում

եմ չէ Վազգեն ջան, ես արդեն մեծ մարդ եմ, իմ վախտը անցա կացալ, ես կմնամ գյուղում իմ բոստանով կինեմ քոչս յոլա կտանեմ, մինակ խաղաղություն լինի ու անտեղի զոհեր չտանք։

Տերը չմեռնի առանց զոհերի կռիվ չկա։

Հիմա էդպես ա, ասելս էն ա, վեր թորքին պիտի հաղթենք։

Հենա արդեն փախչում են ոչխարի նման։ Մեկ ա հասնելու ենք

ու կոտորելու ենք, կատվի վազտալը մինչև մարագն է։ Երևում է շատ խուսացի, կներես մեծ մարդ եմ, բայց դե հինչ

ասում եմ տոչնի եմ ասում, կյանք տեսած մարդ եմ։ Եթե օգուտ էլ չտամ, վնաս տվողը չեմ ու էդ էլ ասեմ, վեր

հայրենիքս սկսվում է հենց իմ գյուղից։

Բա որ ես չկռվեմ, ո՞վ պիտի կռվի: Կռիվ է, կռիվ, իմ ախպեր։ Նեմեցին վեր հաղթել ենք, սրանք խաղ ու պար են: Զենքը տվեք, տես ոնց ենք հաղթում, էս կռիվը:

Մենք հաղթելու ենք, կտեսնաս, ես մեռած, դու սաղ։ Էսպես եկելա, էսպես էլ գնալու է, մեռնեմ Աստծո զորությանը,

արդարությունը ու ճմարտությունը մեկն է լինում։ Այ էս տղերքը, ամեն մեկը մի սար է, ամենքն էլ հերոսներ են, ես էլ

հետները յոլա եմ քինում, այ տենց.....

(շարունակելի)

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ